12:45 28.11.2017
Սեպտեմբերի դրությամբ ամերիկյան զինծառայողների թիվը Սիրիայում հասնում է 1720-ի, թեև մինչ այս նշվում էր մինչև 500 հոգանոց զորախմբի մասին։ Նոր տվյալները հրապարակել է Պենտագոնը։
1720 զինծառայողից 1547-ը ակտիվ ծառայության մեջ են, մյուսները պահեստազորում են։ Ներգրավված են ինչպես բանակի, այնպես էլ օդուժի, նավատորմի, ծովային հետևակի ու ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։
Ակտիվ | Պահեստ․ | Ընդհանուր | |
Բանակ | 704 | 40 | 744 |
Նավատորմ | 31 | — | 31 |
Ծովային հետևակ | 618 | — | 618 |
Օդուժ | 194 | 2 | 196 |
Ազգային գվարդիա | — | 131 | 131 |
Ընդհանուր | 1547 | 173 | 1723 |
Ամերիկյան այս ուժերը տեղակայված են հիմնականում երկրի հյուսիսային հատվածներում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։ Հենց այս քրդական ուժերի հետ էլ համագործակցում ու նրանց օժանդակում են ամերիկյան զորախմբերը։
Սա հարուցում է թուրքական կողմի դժգոհությունը, քանի որ Թուրքիայի իշխանությունները սահմանից այն կողմ գտնվող քրդական խմբերին համարում են ահաբեկչական կազմակերպություններ ու պահանջում են, որ ԱՄՆ-ն դադարեցնի քրդերի հետ համագործակցությունն ու նրանց զինումը։
Այս հողի վրա լարվածությունը հուլիսին հասավ այն աստիճանի, որ թուրքական կողմը պետական լրատվական գործակալության միջոցով հրապարակեց Սիրիայում ամերիկյան զորքերի բազաների տեղադրության քարտեզը։ Ամերիկյան կողմը սրան կոշտ արձագանքեց՝ նշելով, որ նման քայլը կարող է «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախ դարձնել ամերիկացի զինծառայողներին։ (Ներկայում թուրքական գործակալության հրապարակումը հեռացված է, սակայն թվիթը դեռ հասանելի է)։
[Infographic] US increases military posts supporting PKK/PYD in Syria https://t.co/KebziYDeGr pic.twitter.com/8N7BbWvLir
— ANADOLU AGENCY (ENG) (@anadoluagency) July 19, 2017
08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...