14:34 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին ներկայացրեց իրավունքներն ու պարտականությունները, ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, որից հետո, ըստ ընթացակարգի, ներկայացվեցին տուժողների և տուժողների իրավահաջորդների պաշտպանները:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այս գործով տուժողներ չպետք է լինեն:
«Անհարգալից վերաբերմունք թող չդիտվի, բայց ընդգծեմ, որ մինչև օրս որևէ գործ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողերի սպանության վերաբերյալ հարց, և միայն այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են ներգրավվել որպես իրավահաջորդ: Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական վնասվածքներ ստանալու պարագաների շուրջ, միայն այդ գործով նշված անձինք կարող են հանդես գալ որպես տուժող: Այս գործը քննվում է 301 հոդվածով, որը ՍԴ կարգի տապալում է վերնագրված, և այդ գործով չկա մարդ, որը որ ավելի շատ տուժող է ՍԴ տապալման առումով, քան ՀՀ 3 մլն բնակիչ, այսինքն՝ կա՛մ 3 մլն տուժող պետք է բերեք, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի: Քննվում է նաև առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանքը: Այսօր այստեղ հրավիրված հարգարժան անձանցից ոչ մեկը տուժող չէ և չի կարող լինել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նրա հետ համակարծիք էր նաև Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ քրեական գործում չկան փաստական տվյալներ, որ տվյալ գործով ներկայացված անձինք տուժել են:
Այս նիստի ընթացքում գործով ներգրավվեցին նաև ամբաստանյալների պաշտպանները:
Ռոբերտ Քոչարյանի շահերը դատավարության ընթացքում կպաշտպանեն փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը և Արամ Վարդևանյանը:
Արմեն Գևորգյանի շահերը կպաշտպանեն փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և Վարդգես Գևորգյանը, Սեյրան Օհանյանի պաշտպաններն են՝ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը, իսկ որպես Յուրի Խաչատուրովի պաշտպան ներգրավվեց Միհրան Պողոսյանը:
12:22 18.07.2025
42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...
12:05 18.07.2025
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...
11:53 18.07.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...
11:46 18.07.2025
ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ ԿալլասԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...