23:14 12.09.2019
Անանցանելի ջրափոսերով, մշտապես ցեխապատ ու քայքայված Գերցեն փողոցը թեև առայժմ ոչ ամբողջությամբ, բայց վերջապես ասֆալատապատվեց: Ինչպես թաղամասի բնակիչներն են ասում, 30 տարի անց շքերթն իրենց դռնով էլ կանցնի, եթե քաղաքավայել փողոցների միջավայրն ապահովվի: Գերցենի փողոցում գյուղի ու քաղաքի կենցաղը խառնվել է իրար:
Նախկինում չէ, բայց հիմա բողոքելու պատճառներ ունեն 4-5 հարևան տներից, որոնք զբաղվում են անասնապահությամբ: Նոր ասֆալտապատ փողոցը հարթ ճանապարհ է բացել արոտ գնացող մոտ 60 գլուխ խոշոր եղջերավորների համար:
«Ամեն օր լապատկեքով թրիքը կմաքրենք, օրը երեք անգամ»,- դժգոհում են Գերցեն փողոցի բնակիչները։
Գերցեն փողոցի անսովոր ու տարօրինակ դեպքերը շարունակվում են, մուտքի դռան ասֆալտապատման պատմությունը դեռ չավարտած, փոշուց ու ցեխից հազիվ ազատված փողոցում ամեն առավոտ հարևանները բահով հեռացնում ու ցնցուղով լվանում են նոր ասֆալտապատած փողոցը:
Երբ քանդված ու քայքայված վիճակում էր, չէին տեսնում կամ աչք էին փակում: Հիմա ստիպված են՝ գյուղի կենցաղով ապրող հարևանների պատճառով: Անասնապահությամբ զբաղվող 4 տնտեսության անասուններն ամեն օր հենց այս փողոցով գնում են արոտ ու հետ գալիս, իսկ հետևանքներն արդեն անտանելի են բոլորի համար:
«Մե 50-55 հատ կով մի անգամ առավոտ էրթալուց,մի հատ էլ երեկոյան՝ 7-7։30-ին, հետ գալուց կկեղտոտեն, դուք պատկերացրեք՝ 50 կովից հինգ հատն էլ օր ըդպես էնեն, ինչ կրնա էղնի փողոցի վիճակը»,- ասում է բնակիչներից Ժորա Աթոյանը:
«Էն վախտ հող էր, հողի վրա ոչինչ հլը, բայց հմի օր ասֆալտ է, կուգաս՝ հոտավետ տորթը դրած է»,- կատակում է դժգոհող բնակիչներից Մանուկ Հովհաննիսյանը:
Քաղաքում անասնապահ 5 տնտեսությունները սեփական տների բնակիչների նոր հարևանները չեն ու, այս ընտանիքներն ավանդաբար ու տարիներով զբաղվել են անասնապահությամբ: Քաղաքի բանուկ՝ Գերցեն փողոցում հարևանների աչքի համար վաղուց սովորական տեսարան են՝ փողոցի վրա գոմաղբ ու խոտի դեզ: Բայց մեծ թաղամասում փոքր գյուղի կենցաղը է՛լ չեն ուզում հանդուրժել, ի վերջո, 3 տասնամյակ անց իրենց փողոցն ասֆալտապատվել է:
«Բոլորս էլ կբողոքենք. որ ստեղով չանցնի իրանց մալը, թող ուրիշ ճամփով տանին»,- դժգոհում էր Արաքսի Ջելեզյանը:
«Ինչքան կարելի է փչացնել ասֆալտը, էդ հայվաններին հո չես կրնա ըսես, թե գիտե՞ս՝ էս մարդիկ 30 տարի սպասել են օր ստեղ ասֆալտ էնեն, դու ստեղ մի կեղտոտե, գնա հողի վրա կեղտոտե, կրնա՞ս ըդպես բան ըսես, չես կրնա»,- ասում էր բնակիչներից ևս մեկը։
Բողոքին հավասար նաև կատակում էին: Ասում են՝ ասֆալտ փռեցին, որ անասունների մոտ փողոցն անցնելու կուլտուրան զարգանա, փոխարենը հարևանների գործն ավելանա: Անասնատերերը չեն մաքրում, ստիպված հարևաններն են անում, որ հոտն ու գոմաղբն իրենց տներ չմտնի: Բազմաթիվ տարբերակներ են առաջարկել՝ շրջանցիկ ճանապարհով նախիր տանել, կամ գոնե գարուն-ամառ թաղամասից տեղափոխել:
Մաքուր փողոց ու մաքուր օդ շնչելու ցանկությունները մի կողմ, այլ մտահոգություն էլ ունեն: Բողոքը հասել է քաղաքապետարան, այստեղ էլ կոմունալ բաժնի պատսախանատուները սկսել են անհանգստանալ արդեն ասֆալտապատ փողոցի պահպանության վիճակով: Գոմաղբն ու մնացածը կքայքայեն ամբողջ ասֆալտաշերտը:
«Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում: Մենք հսկայական գումարներ, միլիոններ ենք ներդրել, որ կարողանանք նորմալ փողոց ստանալ, հասկանում ենք, որ մարդիկ, անասուն պահելով, սոցիալական խնդիր են լուծում, բայց դա չի նշանակում, որ նոր կառուցված փողոցի վրայով կարելի է անասուն տանել-բերել, կովերի արտաթորանքն ավելի շուտ է քայքայում նոր տեղադրված ասֆալտաշերտը»,- ասում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Կոմունալ բաժնի պետն անձամբ է հանդիպել անասնատերերի հետ, բայց դրանից ոչինչ չի փոխվել: Առաջարկներ էր արել, անասնապահները չեն համաձայնել: Կովերին արոտ տանելու համար կան երկրորդային ճանապարհներ, որոնք ցույց են տվել անասնատերերին, բայց հրաժարվել են: Հաջորդ քայլը եղել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ծանուցումներ ուղարկելը:
Վարչական պատասխանատվությունը՝ տուգանքն է, առաջին անգամ 16 հազար դրամով, չենթարկվելու դեպքում տուգանքները կրկնապատկվում, եռապատկվում են: Բայց տուգանքի դիմաց մուծումները խնդրի լուծում չեն, պահանջ են դրել անասնատերերի առջև՝ կա՛մ նախիրը տանել առաջարկած շրջանցիկ ճանապորհով, կա՛մ թաղամասից սեզոնի ընթացքում տեղափոխել այլ վայր:
Համաձայն ծանուցումների՝ նաև ժամկետ են նշանակել՝ մեկ ամսում հարցերը կարգավորել: Հակառակ պարագայում՝ բանը կարող է հասնել նրան, որ Գերցենի կովերի ու փողոցի պահպանման հարցը դառնա ավագանու քննարկման թեմա:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...