Այդ հարցին կպատասխանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որևէ այլ անձ իրավունք չունի այդ հարցին պատասխանել. ԲԴԽ նախագահը՝ ՍԴ-ի որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+22.09 oC

Այդ հարցին կպատասխանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որևէ այլ անձ իրավունք չունի այդ հարցին պատասխանել. ԲԴԽ նախագահը՝ ՍԴ-ի որոշման մասին

23:30 13.09.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԲԴԽ նախագահ Ռոբերտ Վարդազարյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը: Մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին՝ այդ որոշումը տարբեր կողմերի կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում, ո՞րն է դատական համակարգի տեսակետը, Ռուբեն Վարդազարյանն ասել է.

«Դատական համակարգի տեսակետը հետևյալն է՝ այդ հարցին կպատասխանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որևէ այլ անձ իրավունք չունի այդ հարցին պատասխանել: Այս փուլում քաղաքական գործիչները, գուցե, իրավունք ունեն մեկնաբանելու, բայց դատավորները՝ ոչ»:

Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ դատավորը իրավունք չունի խոսելու, նա իր խոսքն ասում է իր կողմից կայացված դատական ակտով, իսկ մեկնաբանելու իրավունք ունի այն ժամանակ, երբ այն կմտնի օրինական ուժի մեջ:

«ԲԴԽ-ն այս 1, 2 շաբաթվա ընթացքում քննարկել է հարց, որ դատավորներն այս փուլում դատական ակտ կայացնելուց հետո կարողանան ժողովրդին ավելի պարզ լեզվով, ոչ մասնագիտական ու իրավաբանական դարձվածքներով պարզաբանեն, թե ինչու իրենց խնդիրը լուծվեց այս կամ այն կերպ: Սա կբարձրացնի դատարանների հանդեպ հանրային վստահությունը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

13:05 08.05.2025

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

12:59 08.05.2025

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

Ուշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ ​​Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​ ​Մարզերում […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ Պապուաշվիլի

12:51 08.05.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ Պապուաշվիլի

Վրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

12:44 08.05.2025

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

Պետական եկա­մուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել […] ...

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում

12:38 08.05.2025

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի […] ...

Մտադրություն չունենք սրել իրավիճակը Պակիստանի հետ․ Հնդկաստանի ԱԳ նախարար

12:32 08.05.2025

Մտադրություն չունենք սրել իրավիճակը Պակիստանի հետ․ Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, բայց կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի նրա վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Մեր մտադրությունը չէ սրել իրավիճակը Պակիստանի հետ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, կասկած չպետք է լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», – ասել […] ...

BACK_TO_TOP