13:35 13.09.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական Սփյուռքի ներուժին, Սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ:
Այնուհետև «Վերնատուն» մշակութային կենտրոնում Զարեհ Սինանյանն առաջին անգամ հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշեց, որ կառույցը ստեղծվել է Սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատելու և քաղաքկաանություն մշակելու, համայնքներն ուժեղացնելու և ձուլման ընթացքը հնարավորինս դանդաղեցնելու համար: «Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին: Սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները նաև իրենց բնակության երկրների հասարակություններին պետք է լիարժեքորեն մասնակցեն՝ պահպանելով հայ ինքնությունը: Իհարկե, մեր վերջնական նպատակը հայրենադարձությունն է»,- նշեց Զարեհ Սինանյանը: Նա մանրամասն խոսեց համահայկականության, հայաստանակենտրոն հայություն և երկիրը գրավիչ դարձնելու մասին: «Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության: Այսօր ստեղծվում է այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած սփյուռքահայ պետք է իմանա, որ ինքը տեղ ունի, կարող է աշխատանք գտնել, լավ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, արարել, ստեղծել: Սփյուռքի կողմից միակողմանի օգնության տրամաբանությունն իրեն սպառել է: Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն նաև տնտեսական սկզբունքների վրա»,- ընդգծեց Գլխավոր հանձնակատարը:
Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրեց հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, Սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական գաղափարի ստեղծումից մինչև տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհություններ ունեին գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ հնչեցին համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ: Պետերբուրգի հայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր և կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն հայտնեցին, որ Հայաստանից ևս մասնակիցներ լինեն:
Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելեց Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց, եղավ Սուրբ Կատարինե եկեղեցում և կիրակնօրյա դպրոցում:
17:07 18.07.2025
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության դիրքերում ոչնչի չի հասնի և պետք է անցնի հարձակման։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։ «Հուլիսի 4-ին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան չի կարողանա փոխել պատերազմի ընթացքը, եթե չանցնի հարձակման», – թերթին ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Թրամփը […] ...
16:57 18.07.2025
Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. ՍոբյանինՌուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegeam ալիքով հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – գրել է քաղաքապետը։ Երկու ժամվա ընթացքում Սոբյանինը հայտնել է քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարքի մասին։ ...
16:44 18.07.2025
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստը կկայանա հուլիսի 21-ինՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին հեռակա կարգով կկայանա Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ կոնտակտային խմբի չնախատեսված հանդիպումը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 21-ին կմասնակցի Ուկրաինայի հարցով պաշտպանության կոնտակտային խմբի վիրտուալ հանդիպմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել հանդիպման օրակարգի կամ այն մասին, թե արդյոք այն կապված […] ...
16:33 18.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ անդրադարձել էր Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային ու հայտարարել, որ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, […] ...
16:20 18.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողելՀուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։ ...
16:09 18.07.2025
Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահինՀուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...