Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար:
«Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է 60, այս տարի՝ մոտ 40, բավականին հնարավոր է, որ այն իջնի զրոյի», – ասել է նա Ալթայի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։