11:47 20.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։
Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Համերգին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Յարոսլավլի նահանգի ադմինիստրացիայի ղեկավար Իլյա Բալանինը, ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանորդ Փոլ Բերտրան Բարետսը, Յարոսլավլի նահանգային խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ղազարյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր։ Իր ելույթում, շնորհակալություն հայտնելով Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովին, Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանին համերգի նախաձեռնության և կազմակերպման համար, դեսպան Վարդան Տողանյանը շեշտել է, որ առաջին անգամ է, որ ՀՀ անկախության տոնը նշվում է ոչ թե Մոսկվայում, այլ Յարոսլավլում։
«Այս համերգը նվիրված է նաև մեր հանճարեղ հայրենակից Շառլ Ազնավուրի 95-ամյակին։ Մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել է ֆրանսիական մշակույթին, բայց իր կյանքով ու հոգով կապված է եղել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Մարդու, ով իր կենսուրախությամբ և կայունությամբ մարդկությանն ապացուցեց, թե ինչպես պետք է ծառայել իր հայրենիքին և ժողովրդին»,- ասել է Վարդան Տողանյանը։
Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանն էլ շեշտել է, որ շատ ուրախ է, որ միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի հինավուրց քաղաքներից մեկում՝ Յարոսլավլում։ Հյուպատոսն առանձնահատուկ անդրադարձել է Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ շանսոնիեի օրինակ յուրահատուկ է, թե ինչպես պետք է ներկայացնել սեփական ժողովուրդը, մշակույթը։
ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամական Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկի՝ Յարոսլավլ այցելելու հրավերի համար։
«Ինձ շատ հաճելի է գտնվել հազարամյա պատմություն, մշակույթ և ճարտարապետություն ունեցող այս քաղաքում։ Ճանապարհին հաճելիորեն զարմացա տեսնելով մեծ թվով ճարտարապետական կառույցներ, որոնք քաղաքին անկրկնելի կոլորիտ և կերպարանք են հաղորդում։ Պատահական չէ, որ Յարոսլավլի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքն իսկապես զարմացնում է իր գեղեցկությամբ, հարմարավետ փողոցներով և շինություններով։ Այսօր հասցրեցի լինել Ռոստովյան Կրեմլում, որի վեհությամբ և գեղեցկությամբ անչափ տպավորված եմ։
Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի անկախության օրվան և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը կազմակերպելու համար։ Հեռավոր 1991 թվականին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ ապրելու անկախ, ազատ և ժողովրդավարական երկրում։ Եվ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի ժողովուրդը ձգտել է ստեղծել ժողովրդավարական հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն իր բոլոր անքակտելի իրավունքներն ու ազատությունները։ Մեկուկես տարի առաջ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության թավշյա հեղափոխություն։ Եվ այսօր Հայաստանի կառավարությունը տքնաջան աշխատում է կայուն և ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն կառուցելու համար։ Կառավարության նպատակն է, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակության վայրից, իրեն ասոցացնի տնտեսապես զարգացած և ազատ, ժողովրդավարական երկրի հետ։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է իր աղյուսը դնի Նոր Հայաստանի կառուցման այդ պատասխանատու գործում։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը։
Ինձ առանձնահատուկ հաճույք է պատճառում, որ այսօրվա միջոցառումը նվիրված է իմ ամենասիրելի կատարողներից մեկին՝ շանսոնիե-լեգենդ մեծն Շառլ Ազնավուրին, որը հարգանք, սեր և հիացմունք է վայելում ոչ միայն հայերի շրջանում, այլև ողջ աշխարհում։ Մաեստրոն միշտ կա մեր սրտերում, քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը․ իսկ այն հավերժ է։ Լինելով ողջ աշխարհում ամենաճանաչելի արտիստներից մեկը, Շառլ Ազնավուրը մեծ ներդրում է ունեցել 1988 թվականի երկարաշարժից տուժած հայկական բնակավայրերի վերականգնման գործում։ Մեծ շանսոնիեի ջանքերով իրականացվել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ այսօր այդ բարեգործական գործունեությունը շարունակում է «Ազնավուր» հիմնադրամը կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացման միջոցով։ Թանկագի՛ն բարեկամներ, հաճելի է ձեզ այսօր բոլորիդ այստեղ տեսնել, գիտակցել, որ Յարոսլավլի հայ համայնքին ոչ միայն հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, այլև հաջողությամբ ինտեգրվել քաղաքի և մարզի կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին տարիների ընթացքում մարզի անքակտելի մասը դարձած հայ համայնքի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի համար։ Ուրախ էի տեղեկանալու, որ այսքան ակտիվ համայնք ունենք․գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին, հայկական կիրակնօրյա դպրոցը, երիտասարդական կազմակերպություն, պարի խումբ և նույնիսկ հայկական ֆուտբոլային թիմեր՝ «Արարատ» և «Արցախ»։
Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև համառոտ ձեզ տեղեկացնել իմ նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է նպաստել առողջ, կիրթ և ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր ներուժի բացահայտման և իրացման հնարավորություն։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու կլինի իր սեփական և հանրային բարեկեցության համար։ Հիմանդրամը ծրագրեր է իրականացնում մշակույթի և կրթության, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտներում։ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նպատակն է անվճար բուժօգնություն տրամադրել Հայաստանում քաղցկեղ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին։ Ստեղծումից ի վեր հիմնադրամի շահառու է դարձել 223 երեխա։ Միայն այս տարվա օգոստոսին հիմնադրամն աջակցել է 99 երեխայի անհրաժեշտ բուժօգնության, դեղամիջոցների և լաբորատոր հետազոտությունների հարցում››,- ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին և դահլիճում ներկաներին մաղթելով դրական հույզեր և տպավորություններ։
Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը մասնակցել է Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը։ Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու արդեն կատարված աշխատանքները։
Այցի ընթացքում Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել Ռոստովյան Կրեմլ։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...