Հերոս Տիգրան Մանսուրյանը և նրա հերոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Հերոս Տիգրան Մանսուրյանը և նրա հերոսը

15:20 21.09.2019

«Մեր ժամանակի հերոսը» կոչմանն արժանացած Ռուբեն Գևորգյանին մրցանակը հանձնեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է երկու հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրը պնդում է, որ հերոսը դիմացինն է:

«Իմ հերոսը պարոն Մանսուրյանն է, ես իրեն էլ ասացի, որ ես իր ստեղծագործությունների տակ եմ մեծացել, այն երաժշտության, որի մեջ կա շատ սեր, շատ միտք, շատ մեծ իմաստ»,- ասում է Ռուբեն Գևորգյանը և պատմում այսօր տեղի ունեցած անակնկալի մասին, երբ հենց մեծանուն կոմպոզիտորն իրեն հանձնեց մրցանակը:

«Իմ համար դրանից ավելի բան չէր կարող լինել, բայց որ պարոն Մանսուրյանը ինձ փոխանցեց, քիչ առաջ ընկերջոս հետ մտածում էինք՝ ոնց մոտենամ, խոսեմ, բայց ահա քեզ մոտենալ»,- ասում է նա:

«Մեր ժամանակի հերոսի» մասին խոսեց նաև Տիգրան Մանսուրյանը, ասաց.

«Մենք այսօր ունենք իրականությունից ծնված հերոսներ, բանն այն է, որ այսօր հիմք դրվեց այս արարողությանը՝ իրականությունից առանձնացնել մի խումբ մարդկանց, որոնք իրենց գործի լավագույն դրսևորողներն են, և եղավ ահավասիկ Ռուբեն Գևորգյանը ինձ բաժին հասավ, իմ երաժշտությունը իրեն ծանոթ է եղել, ես այսուհետ իր աշխատանքներին պիտի հետևեմ, որ գանք հավասարակշռության: Իր անուշ ժպիտը, կենսախինդ ժպիտը, արտիստիզմն այն է, որ ինչ էլ ձեռքը վերցնի՝ կավ և այլն, պիտի շունչ տա, դա իր էությունից, մենք այս առիթը պիտի օգտագործենք»:

Մաեստրոն անդրադարձավ նաև անկախության խորհրդին:

«Մանավանդ արևմտահայերի համար սա մեծագույն նվաճում է, մենք հողի վրա ենք, նրանք՝ ոչ: Ես մաղթում եմ բոլորիդ լավագույնը»,- կարծում է Տիգրան Մանսուրյանը:

Իսկ երիտասարդ հերոսի համար անկախության այս օրն ավելի է արժևորվելու:

«Երևի պատասխանատվությունն ավելանալու է, ոգևորիչ է ու պատասխանատու, որ դու քո փոքրիկ արվեստանոցում ես գործ անելու, դրա մասին գիտես դու, քո ընկերները, հիմա շատ երիտասարդներ են նայելու, կտեսնեն, ինձ համար կարևոր կլինի, որ շատերը որոշում կայացնեն զբաղվել արհեստներով: Ես փոքր եմ եղել, երբ անկախությունը հռչակվել է, 10-11 տարեկան էի, առանց անկախության քո ազգությունը չես կարող պահես, տեսել ենք Խորհրդային Միություն, որ քայքայվել է, անկախությունը թույլ է տալիս, որ մշակույթը զարգացնես ու աշխարհին ցույց տաս, կեղծավոր հպարտությունները մի կողմ դնես, թե հայ ես, իրապես գործով ցույց տաս»,- կարծում է Ռուբեն Գևորգյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP