2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+14.09 oC

2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե․ Փաշինյան

14:22 21.09.2019

Գյումրիում Անկախության օրվա առթիվ իր ուղերձը հղելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Հայաստանի անցած բարդ ճանապարհը այդ անկախությունը ձեռք բերելուց հետո։ Նա ասաց, որ եկել էր մի պահ, երբ հարց էր հնչում՝ արդյո՞ք, եթե հիմա նույն հանրաքվեն արվեր, նորից բնակչությունը կողմ կլիներ։

«Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ այդ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար Անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «այո» կասեր անկախությանը։ Ես երբեք դրանում չեմ կասկածել»,- ասաց Փաշինյանը։

Բայց Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում նաև շատ կասկածողներ են եղել։ Նա չմանրամասնեց, թե ովքեր են եղել այդ կասկածողները, բայց նրանց կասկածները, ըստ Փաշինյանի, փարատվել են նախորդ տարվա քաղաքական փոփոխությունների ժամանակ։

«Ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե։ Եվ հարյուր-հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, փողոցներ՝ Հայաստանում և Սփյուռքում, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը»,- հայտարարեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP