ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. փաստաբան

14:27 21.09.2019

«Եթե Բաքուն վկայակոչում է հումանիտար իրավունքը, ապա այն Կարեն Ղազարյանի վրա չի տարածվում, Բաքուն պետք է անվերապահորեն, միակողմանիորեն նրան ազատ արձակի, որովհետև նա անօրինական է գտնվում այնտեղ», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նա նշել է՝ պետական մարմինները, որոնք կոչված են ապահովելու ՄԻ եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներն իրենց տարածքում, պետք է ապահովեն Կարենի ազատությունը։ Նրա վրա տարածել հումանիտար իրավունքի դրույթները և ասել, որ մենք կատարում ենք գերիների փոխանակում, ոչ միայն անհիմն է ,այլև՝ անհեթեթ:

Փաստաբանի խոսքով՝ Կարեն Ղազարյանը զինվորական չէ, նա քաղաքացիական անձ է և որևէ կապ չունի զինված բախումների ու հակամարտության հետ, հետևաբար, անթույլատրելի է նրա նկատմամբ կիրառել «գերի» բառը։

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

Անդրադառնալով այս հայտարարությանը, փաստաբանը շեշտել է, որ դա ոչ թե իրավական, այլ ՝ քաղաքական գործընթաց է, որի հիմքում, սակայն, պետք է դրված լինի ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ՝ մարդասիրությունը։

«Բոլորս հասկանում ենք, որ հիմա քաղաքական հաշվարկներ են արվում, ուստի դրա վերաբերյալ չեմ ուզում կարծիք հայտնել, բայց ինձ հետաքրքրում է մարդասիրական իրավունքի ազդեցությունը։ Սխալ է, երբ Կարենին ներկայացնում են որպես գերի կամ նրա վրա տարածում են մարդասիրական իրավունքի նորմերը։ Նրա վրա տարածվում ՄԻ եվրոպական կոնվենցիան։ Նա անօրինական կալանավորված անձ է, նա զինծառայող չէր, նա մարտական դիրքերում չի գտնվել, նա գտնվել է իր տանը։ Այս դեպքի համար, երբ ես խոսում եմ մարդասիրության մասին, նկատի չունեմ պատերազմի օրենքը։ Ինչ վերաբերում է Արայիկ Ղազարյանին, նրա վերաբերյալ այնքան քիչ տեղեկություններ կան, որ դժվարանում եմ որևէ կարծիք հայտնել։ Պարզ չէ, թե նա ինչպես է հայտնվել այնտեղ, պարզ չէ, թե նա ցանկանո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ»,- ասել է Արա Ղազարյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. այս գործով վերջին շրջանի զարգացումների մասին մեծ փաթեթ է ներկայացվել ՄԻԵԴ։

Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP