Շիրակի մարզում համապետական ռազմավարական զորավարժությանը կմասնակցեն մի քանի հազար պահեստազորայիններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզում համապետական ռազմավարական զորավարժությանը կմասնակցեն մի քանի հազար պահեստազորայիններ

23:53 23.09.2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվեն համապետական ռազմավարական զորավարժություններ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պահեստազորայինների մասնակցությամբ։

Զորավարժության նպատակն է՝ որոշել մասնակից կառույցների պատրաստվածությունը պայմանական պատերազմական իրավիճակում զինված ուժերին աջակցելու գործում։ Համապետական զորավարժության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, Գյումրու զինկոմիսարիատում վաղը կընդունեն զորահավաքի մասնակից պահեստազորայիններին ու պետական կառույցների աշխատակիցներին։

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի զինվորական կոմիսարին հաճախ տրվող հարցերից է, թե արդյո՞ք պատերազմ է սկսվելու: Պատճառը շարունակվող այն նախապատրաստական աշխատանքներն են, որոնք տարվում են հայտարարված համապետական զորավարժությունների շրջանակներում: Ցուցակները նախապես են ճշտվել, որոնց հիման վրա զինկոմիսարիատ են հրավիրում պահեստազորում գտնվող մարզի արական սեռի ներկայացուցիչները։

Զորավարժության մասնակիցները բաժանված կլինեն խմբերի: Առաջին խմբում ընդգրկված կլինեն մինչև 45 տարեկան, իսկ երկրորդում՝ 45-50 տարեկան այն անձինք, ովքեր իրենց մասնագիտական պատրաստվածությամբ կարող են օժանդակել զինված ուժերին: Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելիք զորավարժությունները ունեցած մարդկային ու տեխնիկական ներուժի գնահատմանն են ուղղված։

Համապետական, լայնամասշտաբ զորավարժության մասնակիցները Շիրակի մարզի և Էջմիածնի զորամասերում կմնան 5 օր, այդ ընթացքում կմասնակցեն նախապես պլանավորած պայմանական պատերազմական գործողություններին: Զորամասերում անցկացրած յուրաքանչյուր օրվա դիմաց մասնակիցները նաև կվճարվեն։

Զինկոմիսարիատներն արդեն ստացել են հատուկ փաթեթավորմամբ չոր օրապահիկները, դրանք մինչև մեկուկես կիլոգրամ կշռող պարկեր են, որոնք ներառում են պահածոներ ու հիմնականում բարձր կալորիականության չոր սնունդ։

Մի քանի օր զինվորական կյանքով ապրող քաղաքացիները, ովքեր կբացակայեն պետական ու մասնավոր կառույցների աշխատավայրերից ու այդ օրերին չեն ներկայանա աշխատանքի, կհամարվեն հարգելի բացականեր: Այս մասին գործատուներին նախապես են զգուշացրել:

Շիրակի մարզը լիովին պատրաստ է զորավարժությանը, նախապատրաստական աշխատանքները,ըստ Գյումրու զինվորական կոմիսարի, սկսել էին 2 ամիս առաջ: Վաղն առավոտյան ժամը 6-ին առաջին տագնապ ազդանշան ստանալուց հետո համապատասխան ցուցումներով կմասնակցեն զորավարժությունների: Շիրակի մարզից ընդգրկված են մի քանի հազար պահեստազորայիններ ու մոտ 400 անուն տեխնիկա, բայց խոսքը զինվորական տեխնիկայի մասին չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

BACK_TO_TOP