Վրաստանի Տղիբուլի քաղաքում շարունակվում է հանքափորների բողոքի ակցիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.09 oC

Վրաստանի Տղիբուլի քաղաքում շարունակվում է հանքափորների բողոքի ակցիան

18:17 25.09.2019

Երկրորդ օրն է` «Վրացքարածուխ» («Սաքնախշիրի») հանքի բանվորների ստորգետնյա բողոքի ակցիան շարունակվում է: Նախօրեին, ընդհանուր հայտարարի չգալով հանքարդյունահանող ընկերության հետ, ակցիայի մասնակիցները որոշել են  շարունակել բողոքի ակցիաները, մինչև չստանան իրենց երկու ամսվա աշխատավարձերը:

2018-ից հուլիսից «Սաքնախշիրի» հանքի բոլոր 25 տեղամասերը հերթական վթարից հետո, երբ զոհվել էր 12 հանքափոր, վարչապետի հրահանգով դադարեցրեցին իրենց աշխատանքը: Գերմանիայից հրավիրված փորձագետներն ավարտել են հանքի հետազոտությունը, թեև եզրակացությունները դեռևս չեն հրապարակել: Այդ ընթացքում` 13 ամիս ընկերությունը կառավարության աջակցությամբ հանքափորերին շարունակում էր վճարել աշխատավարձերը՝ մոտ 400 հազար լարի: Այժմ ընկերությունը հայտարարել է ֆինանսական խնդիրների մասին՝ հրաժարվելով վճարել աշխատավարձերը:

Նշենք, որ «Սաքնախշիր» ընկերությունը վրացական շուկայում միակ ածուխ արտադրող ընկերությունն է:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

11:09 19.05.2025

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […] ...

Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

11:00 19.05.2025

Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը

10:53 19.05.2025

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

10:47 19.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

10:40 19.05.2025

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

10:32 19.05.2025

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

BACK_TO_TOP