13:40 27.09.2019
Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին.
«Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի որ Հայաստանից Եվրոպա մեկ օրում հասնելը հեշտ չէ: Սկզբում չկարողացա գնալ, հետո նորից գրեց, գնացի գարուն-ամառ հավաքածուին: Այնտեղ մնալու և օդանավի տոմսի գումարը վճարել են իրենք»:
Արմինեն ասաց, որ քասթինգի ժամանակ ընտրել են հենց իրեն, և ինքն այնտեղ մնացել է մեկ շաբաթ. Gucci-ի ցուցադրությունը վերջինն էր: Ցուցադրության համար 2 անգամ է փորձ արել, ապա բեմ դուրս եկել:
Մոդելը տեղեկացրեց, որ մասնագիտությամբ մոդել չէ, այլ գրաֆիկ դիզայներ-իլյուստրատոր, բեմադրող: Մեր այն հարցին, թե ինչ զգացողություններ ուներ բեմի վրա, նա պատասխանեց.
«Չեմ կարող ասել. սկզբում` վախ, հետո հպարտություն, հուզմունք: Ցուցադրությունից հետո դեռ առաջարկ չեմ ստացել, հուսամ, որ կլինի, բայց չեմ կարող ասել` միանգամի՞ց կլինի, թե՞ ոչ: Իրենց հետ ցուցադրությունից հետո չեմ խոսել, բայց բոլորն ուրախ էին, կարծում եմ, որ ցուցադրությունը համարում էին ստացված»:
Մեր այն հարցին, թե հնարավորության դեպքում ո՞ր բրենդի մոդելը կցանկանար լինել, Արմինեն խոստովանեց` Moncler, Celine:
Արմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքը ցուցադրությանը կրել է սպիտակ հագուստ, որը չէր համարվում գլխավոր հավաքածուի մաս, այդ զգեստը վաճառքի ցուցադրված չէր, այլ performance-ի մաս էր:
SHANTNEWS.am-ը Արմինեից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է համացանցում իր հասցեին հնչող տարաբնույթ մեկնաբանությունների մասին և ինչպե՞ս է արձագանքում դրանց:
«Չեմ ուզում ոչինչ մեկնաբանել, չեմ կարող դատել մարդկանց, ամեն մարդ ունի իր կարծիքը: Ես չեմ կարող ոչինչ ասել մարդկանց. իրենք իրենց կարծիքի տերը թող լինեն, ես էլ` իմ»:
Արմինեն խոստովանեց, որ բոլորը զարմանում են, թե ինչպես է Gucci-ն ընտրել իրեն, իսկ իրականում այդ բրենդը հայտնի է հենց նրանով, որ ընտրում է նոր դեմքերի, որոնք մոդելինգով չեն զբաղվել:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...