21:38 05.10.2019
Հայկական Հռոմը
Հռոմը եվրոպական առաջին քաղաքն էր, որ ես տեսա: Իսկ դա նշանակում է, որ եվրոպական որ քաղաքն էլ այսուհետ տեսնեմ` առաջինը Հռոմի հետ եմ համեմատելու:
Հռոմի հետ առաջին ծանոթությունս սկսվեց, բնականաբար, օդանավակայանում: Վայրէջքից հետո 1:45 ժամ հերթ և հետո` կորած իրեր: Հերթը հայկական հերթերին նման չէր` հերթ առաջ գցողներ չկային, բայց կորած իրերը գտնելու հարցում` օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանությունը մեկը մյուսի վրա էին գցում: Դա Հռոմի և հայկականի առաջին նմանությունն էր: Մյուս նմանությունը խցանումներն էին. մոտ 30 կմ ճանապարհն անցանք մոտ 2 ժամում: Հայկական էին նաև Հռոմի փողոցների գծանշաններն, ու ասֆալտն էր հայկական: Այստեղ ու այսքանով հայկական Հռոմն ավարտվում է ու սկսվում է ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆԻ ՔԱՂԱՔԸ:
ՍՊԻՏԱԿ ԳՈՒՅՆԻ ՔԱՂԱՔԸ
Քաղաք, որտեղ փողոցները նեղ են ու մարդաշատ, բայց չկա ո՛չ մեքենայի ազդանշան, ո՛չ վթարված մեքենա:
Փոքր մեքենաների ու մեծ ճամպրուկների քաղաք, որտեղ քայլելիս ոչ թե ոտքերի տակ, այլ կողքերն է պետք նայել:
Դանդաղ քայլելու և արագ կողմնորոշվելու քաղաք, որտեղ պետք չէ գնալ ֆոտոխցիկով․ ֆոտոխցիկ պետք է դարձնել աչքերը` նկարելու, արժանին ամեն քայլափոխին է, իսկ նկարներում այն չի ստացվում, ինչ տեսնում են աչքերը: Քաղաք, որտեղ ոտքիդ տակ չես զգում անցնող կիլոմետրերը. շտապողներ չկան, համբուրվողներ՝ ինչքան ասես:
Քաղաք, որտեղ մուրացկաններն արձանի տեսքով են` միայն: 4 օր, 30 կմ ձգվող զբոսանք կենտրոնում, հարյուրավոր զբոսաշրջիկներ, առևտրականներ, բայց ոչ մի մուրացկան, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի թափառող կենդանի:
Քաղաք, որտեղ բոլորը բոլորին բարևում են, բոլորը բոլորին ժպտում են, բոլորը բոլորին զիջում են, բայց չեն սպասարկում` ահա ջուրը, ահա տոպրակը՝ վերցրու ինքդ դիր տոպրակի մեջ:
Քաղաք, որտեղ սրճարանում անձեռոցիկը պիտի խնդրես, որ բերեն, 2 հատ ուզելու դեպքում` 2 անգամ է պետք խնդրել: Դանդաղ, բարձր և երկար խոսացող մարդկանց քաղաք, որտեղ ժամանակի զգացողությունը ամենաթույլն է զարգացած:
Քիչ տաքսիների ու մեծ ավտոբուսների քաղաք, ծխող աղջիկների ու կոստյումով տղաների քաղաք: Քաղաք, որտեղ երբեք չես գտնի քո արտացոլանքը շենքերի մեջ՝ ապակյա երկնաքերներ Հռոմում փնտրել պետք չէ:
Քաղաք, որտեղ տեսարժան վայրեր էլ փնտրել պետք չէ, որ նրբանցքով էլ թեքվես, որ փողոցն էլ հատես, միևնույն է, տեսարժան է:
Քաղաք, որտեղ կիսաքանդ հին շենքերը ոչ թե վերակառուցվում են, այլ վերականգնվում, եթե չեն էլ վերականգնվում ՝ պահպանվում են՝ այնպես, ինչպես կան: Ու հենց այսպես էլ՝ էլի գրավում են զբոսաշրջիկներին:
Քաղաք, որտեղ ականջիդ մեջ հատվում են տասնյակ լեզուներ, որտեղ ժեստերի լեզուն ամենահաճախ հանդիպողն է:
Քաղաք, որտեղ աղբը շատ է, աղբահոտ չկա, աղբամաններն էլ ո՛չ մայթն են նեղացնում, ո՛չ փողոցը:
Քաղաք, որտեղ ռեստորան է մայթին տեղադրած 2 սեղան 8 աթոռն էլ. համն է կարևորը:
Կանաչի ու ծաղկի քաղաք, որտեղ ծառերը նույնիսկ չեն ստվերում անցյալը:
Կոլիզեում
Հռոմի հնագույն արմատներն ապացուցող ու խորհրդանիշ դարձած տեսարժան վայրերից մեկը ՝ ամֆիթատրոնը՝ աշխարհին հայտնի Կոլիզեումը, որի պատմությունը սկսվում է մ․թ. 68թ․-ին: Այն աշխարհի 7 հրաշալիքների շարքում է, որտեղ հին ժամանակներում իրականացվող մարտերի ընթացքում մոտ 50.000 այցելու էր տեղավորվում:
Դարեր հաղթահարած Կոլիզեումն ավելի քան 10 000 կենդանու և մոտ կես միլիոն մարդու մահվան վկան է դարձել: Դարերի ընթացքում այն վերապրել է մեծ հրդեհներ, երկրաշարժեր, բարբարոսների արշավանքներ, անգամ դարձել է շինանյութի նոր աղբյուր ՝ նոր շինությունների կառուցման համար: Անտիկ Կոլիզեումը պահպանելու ու վերագնահատելու փորձեր են արվել Հռոմի Պապերի կողմից….
Ժամանակի ճիրաններից փրկված Կոլիզեումն այսօր համաշխարհաին զբոսաշրջության կենտրոն է: Այն վերածվել է անտիկ համերգասրահի, որտեղ օպերաների ու համերգների տոմսերն ամենաարագն են սպառվում: Ի դեպ, Փոլ ՄաքՔարթնին առաջին ռոք երաժիշտն էր, որ արժանացել է Կոլիզեումում համերգ տալու պատվին:
Կոստանդինոսի հաղթակամար
Հաղթանակի հուշարձանը, որ կառուցվել է ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու դեմ տարած հաղթանակի պատվին:
Հռչակավոր Կոլիզեումի մոտ գտնվող ազդեցիկ հաղթակամարի ստեղծման պատմությունը նույնքան ազդեցիկ ու խորհրդավոր է: Ճակատամարտի նախորդ օրը Կոստանդինոսին ու զորքին երևում է երկնքում ուրվագծվող լուսեղեն խաչի նշան, իսկ այդ գիշերը Կոստանդիանոս Մեծի երազում հայտնվում է Հիսուս Քրիստոսը՝ նույն նշանով, և պատվիրում, որ նա խաչի պատկերը զետեղի դրոշների ու զինվորների զրահների վրա՝ իբրև հաղթության և զորութան խորհրդանիշ:
Հետևելով խորհրդավոր հրամանին՝ Կոստանդիանոսի սակավաթիվ բանակը թշնամու հանդեպ լիակատար հաղթանակ է տանում: Հենց այդ հաղթանակի պատվին է Կոստանդինոս Մեծը 315-ին Հռոմում կառուցում հսկայական հաղթակամար, որը կանգուն է մինչև այսօր: Քիստոնեությունը դավանող առաջին կայսեր՝ Կոստանդինոս Մեծի հաղթակամարն ունի 21մ բարձրություն և մոտ 30մ լայնություն, զարդարված է պատմական կարևոր դրվագներ պատկերող քանդակներով:
Տրևի շատրվան
Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ: Հռոմի ամենախոշոր և աշխարհի ամենահայտնի շատրվաններից մեկը։
Ոճը՝ բարոկկո, ճարտարապետը՝ Նիկոլո Սալվին, ստեղծման թվականները՝ 1732-1762 թթ․։
Եթե ձեր սիրելիի հետ եք այցելել Հռոմ, ապա ամեն դեպքում զգուշացեք Տրևի շատրվանի ծորակներից միաժամանակ ջուր խմել: Լեգենդը պատմում է, որ ովքեր այդպես վարվեն, նրանց սերը կմարի, երբ ծորակները ցամաքեն: Ի դեպ ծորակներն առատ են ու միշտ հոսուն 1730-ականներից:
Զբոսաշրջիկները նաև հավատում են, որ եթե ջրավազանի մեջ մետաղադրամ նետեն, մի օր անպայման վերադառնալու են Իտալիա: Օրական ավելի քան 3000 եվրո է հավաքվում այստեղ:
Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ
Քաղաք, որն ունի 2500 տարվա պատմություն և այդ պատմությանը ծանոթանում ես քաղաքում քայլելով և ոչ թե գրադարաններում պատմության գրքերը կարդալով: Համաշխարհային քաղաք, որը 2014 թվականին համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքն աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում։ Դրա պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն։
Քաղաք, որտեղ հանդիպում ես ուրիշ դարերի, որտեղ քեզ զգում ես ուրիշ դարերում՝ հռոմեական բանակների, առևտրականների քարավանների, մեծ մտածողների կողքին:
Տեսնել Հռոմը, նշանակում է տեսնել անցյալը։
Քաղաք, որը քեզ ստիպում է ավելի հաճախ վերև նայել՝ բառի բուն իմաստով: Այս քաղաքում վերևից ներքև հսկողներ կան:
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...