17:45 02.10.2019
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել են Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքով, սեփական տարածք է.
«Ցանկացել ենք բարձրանալ Ամուլսարը և բարձրացել ենք, ցանկացել ենք հասնել լեռան գագաթին և հասել ենք: Այնտեղի աշխատողները մեզ ասել են, որ պետք է հետ գնանք, քանի որ լեռը սեփական է: Բնական է, մենք իրենց չենք լսել, 5 ժամ քայլելուց հետո, մենք խմբի անվտանգությունից ելնելով, շարունակել ենք ճանապարհը»:
Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին սպասողական վիճակում է, սակայն վստահ է, որ բոլոր օրենքներով իրենք ճիշտ են եղել և հարկավոր էր նախապես ասել, որ չի կարելի բարձրանալ:
Արշավական խմբի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ մեծ հարց է, թե որքանով է նրանց պահանջը օրինական, քանի որ գուցե նրանք գնել են որոշ հողատարածքներ, սակայն դժվար թե նրանք կարողանային սեփականացնել ողջ լեռը:
«45-րդ միջօրեական» արշավական խմբի համահիմնադիր Արիստակես Հովսեփյանը ևս SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը նույնպես բախվել է նման խնդրի.
«Մենք պետք է բարձրանայինք Ամուլսարը, բայց չենք բարձրացել: Ինձ զանգել, ներկայացել են անվտանգության ծառայությունից, և ես ասել եմ, որ մենք արշավ չենք արել: Դրանից հետո ինձ զանգում են ոստիկանությունից, ասում են, որ ես խաբել եմ իրենց. ասել եմ, որ չեմ գնալու, բայց գնացել եմ: Իմ փոխարեն ուրիշ խումբ է եղել, բայց դա ընդհանրապես նշանակություն չունի: Իրականում իմ հաշվով զրպարտություն է եղել: Ես ասացի, որ եթե հետագայում ցանկանանք արշավ անցկացնել և մեզ իրավական փաստաթուղթ չներկայացվի, ապա արշավը կկայանա»:
Արիստակես Հովսեփյանը ասաց, որ պետք է ներկայացվի իրավական փաստաթուղթ, ցուցանակ դրվի, տարածքը փշալարերով անջատվի, որ մարդը կարողանա հասկանալ, որ դա մասնավոր տարածք է, հակառակ դեպքում իրավունք ունի գնալ սար:
09:51 19.05.2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում09:51 19.05.2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 […] ...
09:50 19.05.2025
Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը։ «Շնորհավորում եմ Նիկուսոր Դանին, կեցցե ազատ Ռումինիան»,-գրել է Լեհաստանի վարչապետը X-ում։ Մայիսի 18-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դա պայքար էր «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնի և Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ […] ...
09:42 19.05.2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորություններըԱյսօր Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: ...
09:39 19.05.2025
Լիբիան հրադադարի կոմիտե է ստեղծվելԼիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) և Լիբիայի նախագահական խորհուրդը ստեղծել են զինադադարի կոմիտե, որը կօգնի երկրում մշտական հրադադար հաստատել, հայտնում է UNSMIL-ը սոցիալական ցանցերում: «Նախագահական խորհուրդը և UNSMIL-ը ստեղծել են հրադադարի կոմիտե՝ հիմնվելով այս շաբաթ ձեռք բերված փխրուն խաղաղության վրա: Կոմիտեն նպատակ ունի դյուրացնել մշտական հրադադարը՝ կենտրոնանալով բոլոր խաղաղ բնակչության պաշտպանության վրա և համաձայնեցնել Տրիպոլիի […] ...
09:30 19.05.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդԱռնվազն 151 մարդ է զոհվել մայիսի 18-ին Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում, հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 70-ը զոհվել են Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի օրը ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գեդեոնի կառքեր» գործողության […] ...
09:20 19.05.2025
Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...