Եթե նույնիսկ գրենք՝ 100.000% համոզված ենք, որ Թովմասյանը խախտում է թույլ տվել, մեկ է՝ որոշողը ՍԴ-ն է․ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Եթե նույնիսկ գրենք՝ 100.000% համոզված ենք, որ Թովմասյանը խախտում է թույլ տվել, մեկ է՝ որոշողը ՍԴ-ն է․ պատգամավոր

14:15 03.10.2019

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը Ազգային ժողովում քննարկելու ժամանակ նախագիծը ներկայացրած իմքայլական Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ կապ չունի՝ իրենք կասկածում են, թե համոզված են, միևնույն է՝ դիմողը մի մարմին է, որոշում ընդունողը՝ այլ։

«Ինչ ձև էլ այս տեքստը մենք գրենք, անգամ եթե մենք դրանում ուղղակի տեքստով նշենք, որ մենք 100 հազար տոկոս համոզված ենք, որ պարոն Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում, դրանից այն իրողությունը, որ հարցի վերջնական որոշումը գտնվում է Սահմանադրական դատարանի տիրույթում, չի կարող փոխվել»,- ասաց Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

23:53 04.05.2024

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

23:36 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

23:27 04.05.2024

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

Խարկովում մեկ օրվա ընթացքում չորս անգամ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Strana.ua» հրատարակությունը իր Telegram-ալիքում՝ հղում կատարելով տեղական ուղեցույցին։ Հստակեցվում է, որ հարձակումը ֆիքսվել է Նովոբավար թաղամասում։ Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել էր, որ քաղաքում պայթյուններ են եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել և երկու […] ...

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

22:58 04.05.2024

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

Հակառակ տարածված կարծիքի, տաքացրած մակարոնեղենի մեջ պարունակվող օսլան չի վնասի ձեր առողջությանը, ասում է սննդաբան Անտոնինա Լեոնտևան։ Թեև թարմ պատրաստված արտադրանքը, ըստ Լեոնտևայի, ավելի անվտանգ է։ Երեք օր պահելուց հետո այն ուտելը թունավորման վտանգ է ներկայացնում, քանի որ խմորը լավ միջավայր է պաթոգեն միկրոօրգանիզմների համար։ «Իհարկե, ցանկացած մթերք լավ է, երբ այն թարմ է։ Ո՞րն […] ...

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

BACK_TO_TOP