Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի շինարարության վերջնաժամկետը դարձյալ հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի շինարարության վերջնաժամկետը դարձյալ հետաձգվել է

19:30 04.10.2019

Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և ժամանակ խնայելու բացատրությամբ:

Պարբերաբար դադարներով ընթացող շինարարությունը հիմա վերսկսվել է: Հրապարակի կառուցումը սուբվենցիոն ծրագրով է` կառավարության և hամայնքի համատեղ ֆինանսավորմամբ: Գումարի 30 տոկոսը հատկացվել է Գյումրիի բյուջեից:

Նոր շինարարը, որը ենթակապալառու ընկերություն է և ըստ էության` համարվում է «Վահրադյան»-ի  ենթակա կազմակերպություն, ինչ մտել է շինհրապարակ, թերություններն է վերացնում: Կիսատ թողածը սկսել են շարունակել, բայց  սալաքարերի շարվածքը չի համապատասխանում, սալիկների դասավորվածությունը խախտվում  է, չի պահպանվում հավասարաչափությունը:

Միայն շարվածքը  չէ, որ թերություն է այս հրապարակի շինարարության մեջ: Սալաքարերը, որոնք շարվել էին աշնանը, գարնանն արդեն պոկվել էին, բազալտե եռագույն քարերն առանց կողմնակի ազդեցության փշրվել են: Շինարարը փոխելու է նաև եզրաքարերը:

Մրցույթը շահած «Վահրադյան» շինընկերությունը շինարարությունը շարունակեց մեկուկես տարի, բայց չհասցրեց` 2018 թվականի դեկտեմբերի 1-ին էր նախատեսված բացել հրապարակը: Մեկ տարի շինընկերությունը ժամկետները խախտելու պատճառ էր նշում նախագծային փոփոխությունները՝ մեղավոր ճանաչելով պատվիրատուին:

Արարատի մարզում գործող շինընկերության տնօրենը հիմա այլ բան է պնդում` ժամկետի խախտումներ թույլ չեն տվել:

«Վահրադյան» շինընկերության խնդրանքը պատվիրատուն չի մերժել: Քաղաքապետարանը շինարարության ավարտի ժամկետները խախտած ընկերության հետ պայմանագիրը չի լուծարել, բայց կիրառել է տույժ ու տուգանք` փոխարենը աշխատանքը վստահելով նույն ընկերության ենթակապալառու հանդիսացող շինկազմակերպության:

«Դա մեր խնդիրը չէ, դա շինարարի խնդիրն է, շինարարը պետք է ամբողջությամբ կառուցի ու հրապարակը հանձնի համայնքին, յուրաքանչյուր թերությունը պետք է վերացնի»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ենթակապալառու կազմակերպությունը ունի պայմանագիր «Վահրադյան շինի» հետ, որի մասին ընկերության տնօրենը  չխոսեց, իսկ ենթակապալառուի շինարարներն էլ համաձայնել են միայն հրապարակի սալապատումն ավարտել: Թե ովքեր ու երբ են կառուցելու ջրավազանը, պատվիրատուն դեռ պատասխան չունի, բայց մեկ ու կես տարի ձգվող շինարարությունը վերջապես ավարտելու, Մուշի բնակիչներին գեղեցիկ հրապարակ նվիրելու հույսեր ունի:

Աշխատանքների երկարաձգման, շինարարության հաճախակի դադարների այլ պատճառներ էլ են եղել, որի մասին մեկ ու կես տարի չեն խոսել շինարարները: Արդեն նախկին 4 բանվորներից մեկը, որը եկել էր շինհրապարակ, օգոստոս-սեպտեմբեր ամիսների աշխատավարձն էր պահանջում:

Ամբողջ տարին աշխատել են 4 շինարարով, որոնք հիմնականում աշխատավարձերի ուշացումների պատճառով հրաժարվել են աշխատել, թողել-գնացել են, իսկ ինքն էլ հիմա մնացել է անգործ։ Նոր շինարարը` ենթակապալառու ընկերությունը, այս պահին աշխատուժի պակաս չունի: Աշխատում են 20 շինարարով, մի քանի օրից նրանց թիվը կավելանա:

2300 քմ տարածքի սալապատման ու այլ աշխատանքների համար բանվորական ուժի կարիք է զգացվում:

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP