«Հայանտառ» ՊՈԱԿ-Ը կենթարկվի բնապահպանության նախարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

«Հայանտառ» ՊՈԱԿ-Ը կենթարկվի բնապահպանության նախարարությանը

12:43 30.11.2017

Այսօր կառավարության նիստում  քննարկվեց  անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հայեցակարգի ընդունումը  պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը:

Հայեցակարգի համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի՝ տեղափոխվելով բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով, որ անտառներն այսօր ավելի շատ բնապահպանական նշանակություն ունեն: Նախարարի խոսքով`այս փոփոխությունը չի նշանակում, որ անտառների հետ կապված գյուղատնտեսական ծրագրեր չեն իրականացվելու, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ բնապահպանության ենթակայության ներքո գործի:

Վարչապետը դիմեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին.

«Պարո’ն Մինասյան, մենք ձեզանից ակնկալում ենք, որ շատ արագ պետք է ձևակերպեք քվոտաները: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք, շատ ավելի ցածր են, քան շուկայում առկա քանակը: Այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, ռեսուրսներն ուղղենք անտառների պահպանմանը: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը ֆորմալիզացնենք»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ռեֆորմի արդյունքում լրացուցիչ հաստիքի հարց չի առաջանա, համատեղ կաշխատեն գյուղնախարարության հետ:

«Ինչ վերաբերում է Ձեր հանձնարարականին, ապա ֆորմալ առումով իրավական տեսանկյունից դեռևս պետք է աշխատենք գյուղատնտեսության նախարարության հետ»,- ասաց նա:

Բնապահպանությանը նախարարը  խոստացավ  2018 թվականի չափաքանակների մասին  արդյունքներ  ներկայացնել  10 օրվա ընթացքում:

Վարչապետը շարունակեց.

«Ամբողջն ասում եք, բիզնեսով զբաղվողներին հստակ կանոնները դնում եք, կանոնները դնում եք տրամաբանական չափերի մեջ, կանոնների խախտումների նկատմամբ մաքսիմալ կոշտ վերաբերմունք, 10 օր պայմանավորվեցինք»:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում, իսկ մինչ այս տարվա ավարտը ցանկանում են կառուցվածքային փոփոխություններն իրականացնել: 

«Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի, այդպիսի ռեֆորմ չկա, որ երեք տարի է տևում»,- ասաց վարչապետը, իսկ նախարարը պատասխանեց, որ նկատի ունեն տեսլականը, որը իրականություն է դառնալու ըստ հայեցակարգի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

16:10 10.07.2025

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:03 10.07.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:00 10.07.2025

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

15:50 10.07.2025

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

15:41 10.07.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

15:30 10.07.2025

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...

BACK_TO_TOP