11:10 05.10.2019
Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։«Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման գումարը փորձում ենք բարձրացնել, նախկինում 80 հազարից սկսվեց, հետո դարձավ 100-120 հազար, հիմա փորձում ենք մինչև 130 հազար բարձրացնել»,- անասնաբույժների աշխատավարձների բարձրացման նոր ծրագրի մասին է խոսել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
«Անասնաբույժն օրենքով պիտի լինի համայնքի աշխատող ու ինձ, անասնաբույժին և որևէ մեկին չի հետաքրքրում էդ համայնքը ինչ է մտածում աշխատավարձի բարձրացման մասով։ Ի սկզբանե գաղափարը դրված է եղել, կներեք, հիմար ձևով։ Չի կարող անասնաբույժը փող բերի համայնք, որից իրեն վճարեն, սա մառազմ է, և սա պետք է վերանայել։ Անասնաբույժն առաջին հերթին չպետք է ստանա մինիմալ աշխատավարձ, անասնաբույժը պիտի ստանա մինիմալից բարձր աշխատավարձ՝ գումարած 50 տոկոս»,- ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Այս փոփոխությունը, սակայն, մարզի անասնաբույժների սրտով չէր և դժգոհեցին, որ այս դեպքում իրենց աշխատավարձի չափը կախված կլինի համայնքի բյուջեի հնարավորությունից և կլինի անհավասար մոտեցում:
«Պետք է վերանայել նաև գործակիցը, ինչ է նշանակում վեց ոչխար մի գործակից, ով է դրա հեղինակը, ով է էդ հզոր գաղափարակիցը, որին կարելի է կիսանդրի դնել։ Այսինքն՝ կերային միավորով մենք հաշվարկում ենք անասնաբույժի աշխատավարձը։ Այս խնդիրները, ճիշտ է, մեր ոլորտում չի, բայց մենք դրանք տեսնում ենք ու փորձում լուծել»,-զարմացած հարցրել է ՍԱՏՄ պետը։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն էլ վստահեցրեց, որ ըստ նոր կարգի՝ աշխատավարձերի հստակ չափ է սահմանվելու, նաև անասնաբույժներին կտրամադրվի առողջապահական ապահովագրություն:
«Մենք քննարկում ենք, քանի որ անասնաբույժի կատարած աշխատանքը վտանգավոր է, անասնաբույժը գործ ունի վտանգավոր նյութերի հետ, հաջորդ տարվանից լուծել նաև անասնաբույժների առողջապահական ապահովագրության հարցը», – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
19:44 09.07.2025
«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...