Ամուլսարի գագաթ բարձրացած քաղաքացիներին ներքևում ոստիկաններ են սպասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ամուլսարի գագաթ բարձրացած քաղաքացիներին ներքևում ոստիկաններ են սպասել

19:16 07.10.2019

«Չորս գագաթ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և պատմել այն մասին, որ իրենց արշավական խումբը խնդիր է ունեցել Ամուլսարի գագաթ բարձրանալիս, քանի որ նրանց մոտեցել են մարդիկ և ասել, որ դա մասնավոր տարածք է՝ բարձրանալու իրավունք չկա, իսկ գագաթից իջնելուց հետո էլ Նարինեն զրույց է ունեցել իրեն ներքևում սպասող ոստիկանների հետ:

Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Նարինե Ճաղարյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ, և նրանց խմբում կային երեխաներ:

Նարինե Ճաղարյանը նշեց, որ ինքը տեղյակ է եղել, որ նախկինում շատ խմբեր բարձրացել են Ամուլսարի գագաթ և խնդիր չեն ունեցել.

«Ես գնացել եմ, բացատրել եմ՝ ինչ խումբ է, իրենք ասել են, որ սա մասնավոր տարածք է, ես էլ ասել եմ՝ ինձ ցույց տվեք որևէ փաստաթուղթ կամ գծանշում, որը վկայում է այդ մասին: Մենք հասանք գագաթ, իրենք 15 րոպե հետո մոտեցան, ես չիմացա, թե որտեղից եկան, քանի որ իրենք չէին էլ տեսել, թե մենք որ կողմից ենք բարձրանում: Միակ ցուցանակը, որ կա այդ տարածքում, վերաբերում է որսագողությանը. երևի բնապահպաններն են ժամանակին դրել»:

Նարինե Ճաղարյանը պատմեց, որ երբ նրանք իջել են գագաթից, ներքևում իրենց սպասել են ոստիկաններ, որոնց հետ նա կարճ զրույց է ունեցել:

Մեր այն հարցին, թե արդյոք չկա՞ նպատակ այս հարցին համընդհանուր լուծում պահանջել, քանի որ սա առաջին արշավական խումբը չէ, որ բախվում է այս խնդրին, Նարինե Ճաղարյանն ասաց.

«Ես այլ անձանց հետ կապված տեղեկություն չունեմ: Մեր վերելքի նպատակն էր՝ անդրադառնալ բնապահպանական խնդիրներին, այստեղ հարցը ո՛չ ավազի հանքն էր, ո՛չ էլ«Լիդիանը»: Դժվար է ասել, թե արշավային խմբերի ղեկավարներն ինչ քայլեր կձեռնարկեն»:

Մեզ հետ զրույցը եզրափակելով՝ Նարինե Ճաղարյանը նշեց, որ հնարավորության դեպքում կրկին կբարձրանար Ամուլսար:

Ավելի վաղ, «ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի, և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել էին Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքերով, սեփական տարածք է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP