20:00 08.10.2019
Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին:
Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են թողել, իր մանկությունն անցել է Անիի տարածաշրջանի Խարկով գյուղում, իսկ իր զինվորական ծառայության 30 տարիներից վեցը անցկացրել է է Գյումրիում։
«Սովետական միությունում ծառայել եմ 30 տարի, դրանից վեցը ծառայել եմ Գյումրիում՝ 128-րդ պոլկում: Կինս ինձ Գյումրի բերեց, նա գյումրեցի էր և ասաց՝ պետք է գնանք Հայաստան: Շարժումը, որ սկսվեց 88 թվականին, ես գնացի Ղարաբաղ՝ մեր տղաներին օգնելու: Ընկերացա բոլորի հետ, տարբեր ջոկատներ կային, ինձ սկսեցին ճանաչել: Գյումրեցի տղաների ջոկատների հետ հենց առաջին օրվանից կապվեցի ու մինչև վերջ էլ նրանց հետ եմ եղել: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ ինձ այսպես գնահատական եք տվել»,- իր ելույթում նշել է Կոմանդոսը։ Ռոբերտ Մլքեյանն էլ շեշտել է, որ թեպետ ծննդով գյումրեցի չէ, բայց իրեն համարում է գյումրեցի ու դեռ 30 տարեկանից կապված է եղել մշակութային այս քաղաքի հետ, որտեղ 90-ականներին ստեղծել ու ղեկավարել է նվագախումբ -երգչախումբ, իսկ այժմ ղեկավարում է «Տիրամայր Հայաստան» մանկական երգչախումբը:
«Գյումրեցի լինելը դա պատկանելիություն չէ, պարտադիր չէ, որ գյումրեցի ծնվես, որպիսի լինես էս քաղաքին նվիրյալ, էս քաղաքի համար կյանք ներդնող, ուժ ներդնող անձնավորություն։ Ես Գյումրիում չեմ ծնվել, բայց ես հոգով, սրտով ավելի գյումրեցի եմ: Խոնարհվում եմ բոլորիդ դիմաց, խոնարհվում եմ էս քաղաքի դիմաց, սուրբ քաղաքի, որի զավակն եմ համարում ինձ այսօր և սրանից հետո էլ շարունակվելու է այդպես: Ես իմ կյանքի ամենադժվարին ու ամենակարևոր օրերը ապրել եմ այստեղ՝ ձեր հետ, դա 90-ական թվականներն էին: Մեծագույն պատիվ եմ համարում այս կոչումը, որ Գյումրու պատվավոր քաղաքացի եմ, շատ շնորհակալ եմ»,- դիմելով ներկաներին՝ ասել է Ռոբերտ Մլքեյանը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...