20:48 10.10.2019
Այսօր մարզխորհրդի նիստից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու Շիրակի մարզի դատախազի միջնորդությանը վերաբերող SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` նշել է,որ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, և սպասում են պաշտոնական պատասխանին:
«Դատախազից ստացել ենք միջնորդություն Անիի համայնքապետի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին՝ իր հետ կապված քրեական գործընթացի հետ, որի կոմպոնենտներից մեկը պաշտոնեական դիրքի չարաշահումն է: Դատախազությունը իրապես տեղին մտահոգություն ունի պաշտոնավարման շարունակության հետ կապված, այսինքն՝ ինքն իր մտահոգությունը ձևակերպել էր Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, երբ գործատուն, կոպիտ ասած, պիտի ժամանակավոր դադարեցնի անձի գործունեությունը մինչև էդ անձի հետ կապված հարցերն իրավապահ համակարգի կողմից ամբողջությամբ ճշտվեն, որ ամեն ինչ ընթանա իր հունով»,- մեկնաբանել է Շիրակի մարզպետը:
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս դեպքում կա ընթացակարգի հետ կապված խնդիր: Մեր երկրում պարզեցված չէ, թե ով է ժամանակավոր դադարեցնելու համայնքապետի լիազորությունները, քանի որ ՏԻՄ մասին օրենքով՝ լիազորությունների ժամանակավոր դադարեցման հասկացություն չկա:
«Քրեական օրենսգրքում կա նման հասկացություն, դա պիտի գործատուն անի, հենց սրա հետ է կապված ամբողջ քննարկումը, և մենք ամբողջ փաթեթը հավաքել ենք դատախազությունից, համայնքապետի փաստաբանից, անձամբ համայնքապետից և ներկայացրել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ամբողջական պարզեցում ստանալու համար, որ մոտեցումը հստակ լինի և չունենանք քայլեր, որոնք իրավական առումով խոցելի են այս պարագայում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը նաև իր մտահոգությունն է հայտնել այն հարցի շուրջ, որ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի փաստաբանը իր տարածած հայտարարությունում դատախազի միջնորդությունն ու հարուցված քրեական գործերը համարել է քաղաքական հետապնդում:
«Որոշակի մտահոգություն կա համայնքապետի բլոկում էս ամեն ինչը քաղաքականացնելու հետ կապված, մեզ համար իրապես մտահոգիչ է, որովհետև էս ամբողջ ընթացքում մենք առավելագույնս զգայուն մոտեցում էինք ցուցաբերում այս հարցի նկատմամբ, ամեն ինչ անելով, որ թե՛ բողոքող կողմի, թե՛ համայնքապետի մոտ չլիներ էդ մոտեցումը, որ էստեղ արհեստական միջամտության խնդիր կա, և էսօր փորձել էս ամեն ինչը վերագրել քաղաքական որոշակի կոմպոնենտների, մեզ համար դառնում է բավականին զավեշտալի»,- ասել է Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե քաղաքական որևէ մոտիվացիա լիներ էս գործի մեջ, ապա հարցն ավելի շուտ լուծում կստանար:
«Այս հարցը կհանգուցալուծվեր ոչ թե մեկնարկից ութ ամիս կամ մեկ տարի անց, այլ մեկնարկի սկզբում»,- պարզաբանել է Շիրակի մարզպետը:
Հարցին՝ դատախազի միջնորդությունը բավարարելու դեպքում ինչպես կլուծվի Արտակ Գևորգյանի հետագա պաշտոնավարման հարցը և ըստ օրենքի՝ ով է ժամանակավորա կատարելու համայնքի ղեկավարի պարտականությունները, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ դա կախված կլինի ընդունած որոշումից:
«Եթե լիազորությունները դադարեցվեն, ապա օրենքը նախատեսում է այլ բան, իսկ եթե համայնքի ղեկավարը հրաժարական ներկայացնի, կլինի այլ մոտեցում»,- պատասխանել է Տիգրան Պետրոսյանը:
Իսկ մարզխորհրդի նիստին ներկա Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը SHANTNEWS.am-ին պատասխանել է, որ շարժվելու են միայն ՏԻՄ մասին օրենքի պահանջներով, և շարունակելու է կատարել իրեն վերապահված լիազորությունները:
«Իմ փաստաբանն արդեն պատասխանել է, և դուք գիտեք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն առաջնորդվում են միայն ՏԻՄ մասին օրենքով, և մենք առաջնորդվում ենք այդ օրենքի դրույթներով: Ես, լինելով ՏԻՄ մարմնի ներկայացուցիչ, պարտավոր եմ առաջնորդվել այն օրենքներով, որ գրված են ՏԻՄ մասին օրենքում»,- ասել է Արտակ Գևորգյանն ու հեռացել նիստերի դահլիճից:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...