«Հայկ Մարությանը բոլորի տներում շփվում է ամբողջ օրը». ուրախ քննարկում քաղաքապետի շփվելու մշակույթի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

«Հայկ Մարությանը բոլորի տներում շփվում է ամբողջ օրը». ուրախ քննարկում քաղաքապետի շփվելու մշակույթի մասին

18:14 14.10.2019

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն է, այսօր քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծով առաջարկվում է 10 կետերից բաղկացած փոփոխություններ կատարել քաղաքապետարանի աշխատակարգում: Օրինակ` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն առաջարկում են Երևանի խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունը, քաղաքապետարանի խմբակցությունների ներկայացուցիչներին ընդունել ոչ թե օրենքով սահմանված սեղմ ժամկետով, այլ երեքօրյա ժամկետում, կրճատել ավագանու որոշումների, ուղերձների, նախաձեռնությունների ժամկետը` 4 ամսից դարձնելով 2 ամիս, որ ավագանու նիստերի օրակարգի ձևավորման գործընթացում ներկա լինեն ավագանու խմբակցությունները, խորհրդակցական կարգով, վարչական շրջանների ղեկավարները ավելի հաճախ հրավիրեն  հարցուպատասխանի և այլն:

Կառավարությունը դեմ է բոլորին, բացառությամբ մեկի՝ նախաձեռնությունների ժամկետը 4 ամսից դարձնել 2 ամիս, այն էլ՝ առաջարկում է 4 ամսվա փոխարեն 3 ամիս սահմանել:

Երկու անգամ հարցը քննարկվել էր հանձնաժողովում, սակայն քվեարկություն տեղի չէր ունեցել: Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ևս ներկայացրել է իրենց առարկությունները, իսկ Անի Սամսոնյանը պնդել է դրանք, խոսել մասնավորապես ավագանու անդամների՝ քաղաքապետին հանդիպելու ժամկետների կրճատման մասին: Առաջարկում են, որ դա լինի 3 օրվա ընթացքում:

Սամսոնյանն ասել է.

«Ավագանու անդամները քաղաքապետին դիմում են ըստ անհրաժեշտության, բայց երբ քաղաքապետը քեզ օրերով չի ուզում ընդունել, ուրեմն պետք է կարգավորել, եթե չունի շփման մշակույթ, պետք է սահմանել օրենքով: Քաղաքապետ կա, որ շփվելու մշակույթ չունի, օրինակ՝ Հայկ Մարությանը, և եթե չունի, պետք է օրենքով սահմանել, որ նա ունենա»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

12:05 18.07.2025

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

11:46 18.07.2025

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

ԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

11:38 18.07.2025

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP