22:27 28.10.2019
Մինչ Գյումրու նոր ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը, Բավրայի և Բագրատաշենի անցակետերով Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կազմակերպվում է հյուսիսային մաքսատուն-վարչությունում:
Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթեր են: Մաքսատունն աշխատում է ծանրաբեռնված՝ օրական մինչև 400 մեքենայի մաքսազերծում են ձևակերպում: Սա հյուսիսային մաքսատուն-վարչության համար աննախադեպ ծավալ է:
Մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը Գյումրիում այսօր ձգվում էր մոտ 3 կմ, Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։
Ավտոմեքենա ներկրողներից ոմանք դեռ երեկ ուշ երեկոյից են սպասում մաքսազերծմանը: Սա այն դեպքն է, երբ հերթը հաշվվում է ոչ թե մարդկանց քանակով, այլ ավտոմաքսատան վարչությունից ունեցած հեռավորությամբ: Խցանումներում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիներ:
Մաքսազերծման սպասողների մեծ հերթ է գոյացել այն պատճառով, որ Հայաստան ներմուծվող մեքենաների քանակն է մեծացել: Ու նաև ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:
Ներկրողները մի քանի տասնյակ մեքենա են միանգամից բերում: Նրանք մաքսազերծման համար մի քանի օր են Գյումրիում անցկացնում: Այդ նպատակով Գյումրիում բնակարաններ են վարձել: Սպասվում է, որ ավտոմեքենաների ներկրումների ծավալներն էլի կավելանան, ինչին Հյուսիսային մաքսատանը պատրաստ են:
Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի խոսքերով՝ մինչ այս որոշումը, Հյուսիսային մաքսատանը օրական 50 մեքենա էր մաքսազերծվում, իսկ հիմա մինչև 400, ու սա առավելագույն քանակը չէ: Իսկ այսօրվա վիճակագրությունն այսպիսին էր, որ 3 ժամում 250 մեքենա էին մաքսազերծել: Ավտոներկրողները ևս մաքսային ձևակերպումների տևողությունից դժգոհ չէին ու ամեն ինչ համեմատության մեջ է: Ասում են` հիմա մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու հեշտ են կատարվում, քան, ասենք, 1 տարի առաջ Երևանում:
Գյումրիում են մաքսազերծվում Ճապոնիայից և Վրաստանից ներկրված մեքենաները: Դրանց մեջ որոշակի թիվ են կազմում վթարվածները, որոնց մաքսազերծումը, ըստ մաքսատուն-վարչության պատասխանատուի, որոշակի խնդիրներ կարող է ստեղծել, եթե ներկրողը համապատասխան փաստաթղթեր չունենա:
Մասնավորապես՝ Ճապոնիայից և Ամերիկայից ներկրված մեքենաները հիմնականում աճուրդից են ձեռք բերվում, ու եթե ներկրողներն ունեն աճուրդի փաստաթղթերը, որտեղ նշված է նաև աճուրդի վաճառքի գինը, ապա, ըստ այդ գնի, կկարողանան մաքսազերծել մեքենան:
Իսկ փաստաթղթերի բացակայության դեպքում արդեն վթարված մեքենայի արժեքը սահմանում է անկախ փորձագիտական մարմինը: Ըստ այդ արժեքի՝ կատարվում է մաքսազերծումը:
Հյուսիսային մաքսատունը մինչև տարեվերջ կաշխատի առանց հանգստյան օրերի, որ հասցնի մաքսազերծել Հայաստան ներկրվող մեքենաների մեծ քանակությունը: Իսկ 2020 թվականի հունվարից մեքենաների մաքսային արժեքների բարձրացում է սպասվում, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ պայմանագրի դրույթներով:
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...