12:16 31.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը, 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով լիազորված լինելով առաջարկություն ներկայացնել բաժնի պետին տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար, ծրագրային մեթոդով տեղեկատվական բազայում կատարել ընտանիքների անապահովության միավորի հաշվարկ և որոշել ընտանիքի նպաստի իրավունքը, իր կողմից սպասարկվող տարածքում որպես նպաստառու հաշվառված՝ խուլ և համր քաղաքացու օրենքով սահմանված սոցիալական նպաստը չդադարեցնելու պատրվակով, վերջինիս աղջկան հայտնել է, թե` իբր հայրն օրենքով նպաստառու չի հանդիսանում, շորթմամբ որպես ապօրինի վարձատրություն, իր աշխատասենյակում պահանջել և անձամբ ստացել է 2013 և 2014 թվականների առաջին ամսվա որպես նպաստ հատկացված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանըՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...