Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվում են 80-ամյա վաղեմության աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվում են 80-ամյա վաղեմության աշխատանքներ

19:15 06.11.2019

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր:

Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս:

Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու գծանկարները մոտ 80 տարվա պատմություն ունեն: Դրանք նկարչուհիների 1940-1963 թվականներին ստեղծված գործերն են, որտեղ պատկերված են ճամփորդությունների ժամանակ քույրերին գնացքում հանդիպած մարդիկ, հետաքրքիր տեսարաններն ու ժամանակի հայտնի քաղաքական գործիչները:

Բացառիկ ցուցադրության ներկայացված նրանց լիտոգրաֆիաներն ու լինոգրաֆիաներն աչքի են ընկնում իրենց գունային շքեղությամբ: Ասլամազյան քույրերի աշխատանքներում արվեստաբանները նաև ժամանակակից տարրեր են նկատում:

Նկարչուհի քույրերը անդրադարձել են նաև խորհրդային տարիներին պարտադրվող գաղափարախոսությանն ու քարոզչությանը, բայց նկարներում կարողացել են հմտորեն թաքցնել ստալինյան պաշտամունքն ու շեշտել կանանց իրավունքների պաշտպանությանը:

Ֆեմինիստ համարվող նկարչուհիներն ընդգծել են նաև պատերազմում կանանց կարևորությունն ու պատկերել ռազմաճակատ մեկնող զինվորական աղջիկներին:

««Աղջիկներին ճանապարհում են ռազմաճակատ» կտավը ստեղծվել է 1941 թվականին: Այս նկարից արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի նկարչուհիներ էին Մարիամ և Երանուհի Ասլամազյանները: Շատ են խոսում այն մասին, թե արդյո՞ք նրանք ֆեմինիստ նկարչուհիներ են եղել, մենք համաձայնվում ենք այդ փաստի հետ, քանի որ իրենց նկարներում շատ են հանդիպում կանանց կերպարները: Զուր չէ, որ այս նկարում հենց ոչ թե տղամարդկանց, այլ կանանց են ճանապարհում պատերազմ»,- ասում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան  պատկերասրահի էքսկուրսավար Անի Ազարյանը:

Պահոցներից աշխատանքները հանելիս պատկերասրահի աշխատակիցների ուշադրությունը գրավել է նկարներից մեկը` երկուսը մեկում. այսպես կարելի է անվանել լիտոգրաֆիան: Ասլամազյան քույրերը նկարել են կակաչներ, դրանց վրա փակցված է մեկ այլ նկար, որը կոչվում է «Հայաստանի ծխախոտագործուհիները»:

«Տակի հատվածում մենք արդեն տեսնում ենք երկրորդ աշխատանքը, որը շատ անհաջող սոսնձով կպցրած է, այն անհրաժեշտ է շատ նրբորեն, մասնագիտորեն առանձնացնել, որպիսի չվնասվի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նկարը»,- նշում է պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը:

Դեռ հայտնի չէ, նկարները քույրե՞րն են սոսնձել, թե՞ տարիներ առաջ դրանք Գյումրի տեղափոխած հարազատները: Աշխատանքներն առանձնացնելու համար վերականգնող մասնագետների օգնությունն է պետք: Միայն առանձնացնելուց հետո նկարները կցուցադրվեն:

Պատկերասրահի պահոցներում կա ևս 420 աշխատանք, որոնք ռեստավրացիայի կարիք ունեն: Պահպանության հարցերը պահոցներում ու պատկերասրահի առաջին հարկում լուծված են:

Լոկալ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ հարկում դեռ ընթացքի մեջ են: Պատկերասրահի պատշգամբի վերականգնման հարցը դեռ անլուծելի է:

Շենքը ալեքպոլցի մեծահարուստ ադամանդագործ Քեշիշովների նախկին տունն է, որի պատշգամբը փայտյա զարդաքանդակներով է: Այն պետք է վերականգնվի նախկին տեսքով: Ծրագիր եղել է, բայց գործը ֆինանսավորմանը չի հասել: Նկարներից բացի, շենքի այս հատվածն է, որ գրավում է այցելուներին: Իսկ այցելուների թիվը մի քանի անգամ ավելացել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP