10:32 10.11.2019
Անգլիայի Քենթի կոմսության Լարքֆիլդ գյուղի մի բնակչուհի խոսել է այն մասին, թե ինչպես է ամոթից ելնելով նիհարել 70 կիլոգրամով: Այս մասին գրում է Daily Mirror-ը:
Երիտասարդ տարիներին Նիկոլա Ուելլսը տառապել է ալկոհոլիզմից: 31 տարեկանում նրան հաջողվել է հրաժարվել խմիչքից, բայց կնոջ մոտ հայտնվել է նոր վատ սովորություն. նա սկսել է օգտագործել արագ սնունդ: Կինն ամեն օր McDonald’s-ից և KFC-ից վերցրել է «հսկայական» ուտելիքներ և շատ արագ գիրացել է: Չորս տարի անց նրա քաշը հասել է 140 կգ-ի:
Նա սկսել է գիտակցել իր արածն այն ժամանակ, երբ այցելել է Ֆլորիդայի Universal ստուդիայի զվարճանքների այգի: Ավելորդ քաշի պատճառով Ուելլսը չի կարողացել Հարի Փոթերի ֆիլմերի վրա հիմնված ատրակցիոնը նստել:
«Ատրակցիոնը նստելուց առաջ ինձ խնդրեցին նստել հատուկ աթոռի վրա, որպեսզի ստուգեն, թե արդյոք այնտեղ կտեղավորվեմ,-ասել է կինը և շարունակել,-Նրանք փորձեցին կապել ինձ հետ, բայց, իհարկե, ոչինչ չստացվեց: Միայն դրանից հետո ես գիտակցեցի, թե որքան եմ գիրացել»:
Ուելլսը որոշել է, որ այդպես չի կարող շարունակվել: Երկու ամսից պակաս ժամանակահատվածում նա հիվանդանոց է պառկել ստամոքսի վիրահատության համար: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կնոջ քաշը 45 կիլոգրամով նվազել է: Բացի այդ, նա սկսել է պարբերաբար այցելել մարզասրահ և ամբողջովին հրաժարվել է արագ սննդից. օգտագործում է մրգեր, շիլաներ և աղցաններ: Այժմ նրա քաշը 70 կիլոգրամ է:
13:27 03.07.2025
Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...
13:20 03.07.2025
Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրումԻրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի […] ...
13:11 03.07.2025
Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազիԵրևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 3-ին ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
13:04 03.07.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ ...
12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
12:50 03.07.2025
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալություններըԲաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...