15:09 06.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև, որի հիմնադիրը հանդիսանում է ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007-ին կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին է հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 ք/մ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը։
Սկսած 2016թ.՝ ՍՊԸ-ն ամսական վարձավճարները չի կատարել, ինչի հետևանքով 2019թ, հունիսի 30-ի դրությամբ առաջացել է 13.5 մլն ՀՀ դրամի պարտավորություն:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքը 2007թ. վարձակալելուց հետո ՍՊԸ-ն նույն տարվանից դրա տարբեր մասերը ավելի բարձր գներով ենթավարձակալության է հանձնել այլ կազմակերպությունների: Տրամադրված յուրաքանչյուր 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճար է սահմանվել ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամից մինչև 700.000 ՀՀ դրամը կամ ընդհանուր 2552 ք/մ մակերեսի դիմաց՝ ամսական առնվազն 1 մլն ՀՀ դրամ: Նշված տարածքները ՍՊԸ-ին ամսական ընդամենը 480.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու հետևանքով ՓԲԸ-ն, փաստորեն, որպես եկամուտ չի ստացել ամսական առնվազն 500.000 ՀՀ դրամ, որը 12 տարվա համար կազմում է 72 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով՝ ՓԲԸ-ի նշված շենքը և հողամասը ակնհայտ ոչ շահավետ պայմաններով վարձակալության հանձնելով իր կնոջ հիմնադրած ՍՊԸ-ին, վերջինս էլ գույքի մի մասը շուրջ 2 անգամ բարձր գնով ենթավարձակալության է հանձնել այլ իրավաբանական անձանց: Բացի այդ՝ 2016թ. սկսած ՍՊԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չվճարելու պայմաններում պետական ՓԲԸ պատասխանատու ծառայողները, ունենալով համապատասխան պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել վարձավճարների գանձման և պայմանագրի լուծման ուղղությամբ: Այս առերևույթ հանցավոր դրսևորումների հետևանքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի համար առաջացել են ծանր հետևանքներ՝ պատճառվել է ընդհանուր մոտ 85.5 մլն դրամի վնաս:
ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...