ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը

12:45 11.11.2019

Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Գործակալությունն ընդգծում է, երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր հանրապետության նոր ձեռք բերած գրավչությունը: 

«Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձևավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների մի ծրագիր, որի նպատակն է հզորացնել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը և խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը:

Ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, և արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի»,- ասված է հոդվածում:

«2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով: Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը »,-հայտնել է Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:

Նշվում է, որ սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են  մարման 2020 թվականի սեպտեմբերին:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի և Ուզբեկստանի 2024 թվականին մարվող  պարտատոմսերի  համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 և 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով`  Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ»,-ասված է հոդվածում:

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին»,-ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

Նշվում է, որ հաշվի առնելով զարգացած աշխարհի մեծ մասում գրանցված ռեկորդային ցածր եկամտաբերությունը՝ գումար ներդնելու համար շատ ներդրողներ փորձեցին գտնել ավելի ռիսկային զարգացող շուկաներ: Ի տարբերություն բազմաթիվ խոշոր զարգացող շուկաների, ինչպիսիք են Թուրքիան կամ Հարավային Աֆրիկան, որոնք գտնվում են որոշակի անկայուն վիճակում, ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը գրավում են բարեփոխումներ իրականացնող փոքր երկրները:

 Կայուն տնտեսական աճ 

Հոդվածում նշվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչև 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական միտումներով:

«Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը: Երկիրը դեռևս մեծապես կախված է Ռուսաստանի աջակցությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին բացասաբար է ազդել Հայաստանի արտահանման, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող հայերի կողմից կատարվող դրամական փոխանցումների վրա, սակայն պաշտոնյաներն ասում են, որ դրամական փոխանցումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար նվազում է:

Ինչպես նախորդ ամիս «Ռոյթերս»-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երկու ամսից ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումները հետագա խթան կհանդիսանան տնտեսության համար:

Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչև 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտահարկ 23 տոկոսի չափով և կավելացնի ծխախոտի և ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր:

«Moody’s» համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարևոր է պահպանել բարեփոխումների տեմպը:

Պաշտոնյաների և փորձագետների կարծիքով՝ ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար»,- ասված է հոդվածում:

«Տնտեսական աճն ունի տատանողականություն և հիմնվում է նեղ բազայի վրա՝ արտացոլելով դանդաղ անցումը դեպի մրցունակ մասնավոր հատվածի կողմից առաջ մղվող տնտեսություն», – գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան:

«Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա  մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում», – ասել է նա՝ հավելելով, որ աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

BACK_TO_TOP