Քրգործ` Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Քրգործ` Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ

19:13 11.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թալին» ՋՕ ընկերության շինության դիմաց, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչներ Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը «Վինչեստր»-ին նմանվող հրազենից կրակել է օդ և ևս երեք անգամ էլ կրակել իր ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Արագածավան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը Սափեյան 4 եղբայրները և Արագածոտնի մարզի ևս մեկ բնակիչ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով,  հարվածներ են հասցրել Արագածավան գյուղի բնակչին, որի ընթացքում Սափեյան եղբայրներից մեկը հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, որը, սակայն, չի դիպել նրան:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներից Տ. Սափեյանն է իր անվամբ հաշվառված «MAVERICK» մոդելի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակոցներ արձակել:  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտների 2 խցեր /կոնտեյներ/:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, առերեսումներ, վիճաբանության մասնակիցների բնակարաններում խուզարկություններ, որի ժամանակ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին,  Տ. Սափեյանն ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և հարցաքննվել: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

09:00 18.07.2025

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 18.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

08:40 18.07.2025

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

BACK_TO_TOP