Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկու մարդ զոհվել է, որոնցից մեկը Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարն է՝ իր տանը իսրայելական ուժերի հարվածի հետևանքով:
Ինչպես հաստատել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը, հարձակման նպատակը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հրամանատարին ոչնչացնելն էր, այն հաստատվել է վարչապետի և պաշտպանության նախարարի կողմից:
«Նա պատասխանատու էր վերջին ամիսների ընթացքում Իսրայելի տարածքում իրականացված բազմաթիվ ահաբեկչական հարձակումների ու հրթիռների արձակման համար, և պլանավորել էր նոր գրոհներ»,- ասվել է նրա հայտարարության մեջ: