Նրա ձեռքին դանակ կար. ուսանողուհուն սպանած դասախոսի ցուցմունքից հատվածներ են հրապարակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Նրա ձեռքին դանակ կար. ուսանողուհուն սպանած դասախոսի ցուցմունքից հատվածներ են հրապարակվել

18:39 12.11.2019

Սանկտ Պետերբուրգում 24-ամյա ուսանողուհուն դաժանաբար սպանած դասախոսն այսօր դատարանում ցուցմունք է տվել: Նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է, դատական նիստը նույնիսկ ստիպված են եղել ընդհատել: Դասախոսի պաշտպանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ, որ չլուսաբանվի, սակայն դատավորը մերժել է առաջարկը:

63-ամյա դասախոսի՝ Օլեգ Սոկոլովի և 24-ամյա ասպիրանտի՝ Անաստասիա Եշչենկոյի սիրավեպի մասին սկսել են խոսել 2016-ից: Դրանից հետո աղջիկը դիմել է պատմության ամբիոն, նրա գիտական ղեկավարը դարձել է Սոկոլովը: Միասին նրանք ուսումնասիրում էին Նապոլեոնի մասին գիտական հրապարակումները: Զույգը բնակվում էր Սոկոլովի բնակարանում:

Դատարանում Սոկոլովը հայտարարել է, որ աղջիկն իրեն սպառնացել է դանակով: Դատավորի հարցին՝ կարո՞ղ է ինչ-որ կերպ բացատրել իր գործողությունները, կա՞ն պատճառներ, Սոկոլովը պատասխանել է.

«Մենք իրար շատ էինք սիրում, ծրագրում էինք ամուսնանալ: Ես նրան, իբրև իմ հարսնացուի, ներկայացրել էի իմ հարազատներին: Վերջին շրջանում, սակայն, ինչ-որ տարօրինակ բաներ էին տեղի ունենում: Ամեն անգամ, երբ հիշատակում էի իմ երեխաներին, նա սկսում էր բորբոքվել: Հերթական անգամ ես նրան դիմավորեցի ծաղիկներով ու շամպայնով, բայց հենց տվեցի երեխաներիս անունը, նա դարձավ անվերահսկելի: Ես քիչ չեմ ապրել, շատ կանայք են եղել իմ կյանքում, սակայն ագրեսիայի այդպիսի հոսք՝ ուղղված իմ հասցեին, ես երբեք չեմ տեսել. նրա ձեռքին դանակ կար: Ես իմ կյանքում նման բան երբեք չէի տեսել»:

Փաստաբանները կարծում են, որ Սոկոլովն անմեղսունակ կճանաչվի, բուժման կուղարկվի և 2-3 տարուց ազատության մեջ կլինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

08:40 18.07.2025

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

BACK_TO_TOP