4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի քրգործով մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի քրգործով մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

16:40 14.11.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, բախվելով ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ Էդվարդ Քոչարյանը, ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված երկու անձինք, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էին նաև տուժածներից ևս երկուսը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019թ. հունվարի 8-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան առևանգելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վթարի ենթարկված վերոհիշյալ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում տված քաղաքացուն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում համատեղ քննություն կատարելու վերաբերյալ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, «Լեքսուս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների զննություններ, հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատանյութագիտական, դատամանրաթելային և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հարցաքննությունների ընթացքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժածներից մեկը՝ ծնված 1989 թվականին, ով քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, իր ցուցմունքներում տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ նշելով, որ ավտովթարի պահին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ինքը չի վարել, այլ՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնված և գործով տուժող մյուս անձը, ով մահացել էր հիվանդանոցում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

BACK_TO_TOP