Մ. Զախարովան Լավրովի այցը Հայաստան հետաքրքիր և հագեցած է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Մ. Զախարովան Լավրովի այցը Հայաստան հետաքրքիր և հագեցած է համարում

15:04 15.11.2019

Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի ճեպազրույցից մի հատված։

Հարց. Պաշտոնական շատ տեղեկություններ կային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ: Բոլորը կարծում են, որ այն շատ հաջող և հագեցած է եղել: Բայց ամեն ինչ չէ, որ ներառվում է պաշտոնական հաղորդագրություններում: Ի՞նչ եք կարծում, գուցե ինչ-որ բան դո՞ւրս է մնացել կադրից: Ո՞րն է Ձեր ընդհանուր տպավորությունը:

Պատասխան. Իհարկե, բայց, ավանդույթի համաձայն, կա բանակցությունների փակ մաս: Չնայած աշխարհն արդեն դարձել է գրեթե «թափանցիկ»՝ միջպետական ​​զրույցներ վարելու որոշակի ավանդույթներ կան: Բայց ծրագրի բոլոր կետերը եղել են ամբողջապես բաց և թափանցիկ: Ոչինչ չպետք է վրիպեր ձեր աչքերից:

Ինձ, ինչպես միշտ, դուր եկավ: Իմ կարծիքով՝ հյուրընկալողի համար հիանալի գաղափար էր անցկացնել ցուցահանդես՝ նվիրված մեր ժողովուրդների, Կարմիր բանակի համատեղ ներդրմանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, և դրա ընթացքում երկու նախարարների ելույթը: Դա այցի սկիզբն էր: Այն նաև հաղթական ավարտ է ունեցել հաջորդ օրը:

Ըստ իս, ուսանողների հետ շատ հետաքրքիր զրույց է եղել: Բոլորին դուր է եկել: Ինձ թվում է, որ այս ձևաչափը մեծ հեռանկարներ ունի, որովհետև մենք խոսում ենք երիտասարդության հետ կենդանի շփման մասին, երբ ցանկացած մեկը կարող է հարց տալ՝ ինտերակտիվ ձևաչափով պատասխան ստանալով: Սա այցի կարևոր, հետաքրքիր, հագեցած ավարտն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

BACK_TO_TOP