17:52 15.11.2019
Մեծ Բրիտանիան հրաժարվել է Եվրամիության հանձնակատարի թեկնածու առաջադրել, չնայած այն բանին, որ թագավորությունը դեռևս համարվում է ԵՄ մաս, հայտնում է Das Erste-ն:
ԵՄ համաձայնագրի խախտման պատճառով Բրյուսելը գործընթաց է նախաձեռնել Լոնդոնի դեմ. նշվում է, որ այն կարող է հանգեցնել դատական գործի Եվրոպական դատարանում, եթե Մեծ Բրիտանիան շարունակի հրաժարվել եվրոպական չափանիշներին հետևելուց: Այնուամենայնիվ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է ստանձնել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը դեկտեմբերի 1-ին:
Ի դեպ, Բորիս Ջոնսոնը խուսափում է Եվրամիության հանձնակատարի թեկնածու առաջադրելու պարտավորությունից՝ չնայած Ֆոն դեր Լայենի բազմաթիվ գրավոր խնդրանքներին: Ըստ Լոնդոնից ստացված պաշտոնական հաղորդագրության՝ նոր հանձնաժողովը չի ունենա հանձնակատար, սակայն, միևնույն ժամանակ, թագավորությունից շեշտել են, որ նրանք չեն ցանկանում խանգարել Ուրսուլա ֆոն դեր Լայենին սկսել աշխատանքը:
Ըստ Das Erste-ի՝ Բրյուսելի Մեծ Բրիտանիայի դեմ հարուցված վարույթից հետո Լոնդոնին մնում է ընդամենը մեկ շաբաթ` հստակեցնելու իր դիրքորոշումը. եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի պահանջները կատարելուց, ապա ընթացակարգը կարող է հանգեցնել Եվրոպական դատարանում դատական գործի հարուցման:
Միևնույն ժամանակ, Ֆոն դեր Լայենը դեռ կարող է գլխավորել Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 1-ին. պայմանով, որ Եվրախորհրդարանը հաստատի Հունգարիայից, Ռումինիայից և Ֆրանսիայից ժամանած եվրահանձնակատարների թեկնածությունները, որոնց նախնական թեկնածությունները մերժվել էին:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...