Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են. իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի շուրջ փոխհամաձայնության չեն գալիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են. իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի շուրջ փոխհամաձայնության չեն գալիս

23:15 15.11.2019

Երկրորդ օրն է` փակ է Թբիլիսիի գլխավոր Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը: Համամասնական կարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կողմերն անզիջում են և ընդհանուր համաձայնության չեն գալիս: Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո վարչապետ Գեորգի Գախարիան հաստատել է իշխող թիմի 2020թ․ խորհրդարանական ընտրությունները մեծամասնական կարգով անցկացնելու որոշումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Ցավոք, պատգամավորների անորոշ մասը չաջակցեց նախագծին… ցանկացած դեպքում այս որոշումը կայացրել է երկրի սահմանադրական ինստիտուտը՝ Վրաստանի խորհրդարանը: Դա նշանակում է, որ մինչև 2024 թվականը Վրաստանում կմնա նույն ընտրական համակարգը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 3%-ոց պատնեշով, ընտրական դաշինքներով և խառը համակարգով, որի միջոցով վերջին տասնամյակների ընթացքում մեր քաղաքացիները փոխում և ընտրում էին նոր իշխանություն: Ընտրություններում հաղթում է ժողովրդի վստահությունը, ոչ թե առանձին վերցված ընտրական մոդելը»,- ասել է նա:

Ընդդիմությունն առաջարկում է ճգնաժամից դուրս գալու իր մոդելը․ մի քանի ժամ խորհրդակցելուց հետո պահանջել է Գիորգի Գախարիայի հրաժարականը, և ժամանակավոր կառավարության պայմաններում համամասնական ձևաչափով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Միավորված ընդդիմությունը նոյեմբերի 17-ին  հայտարարել է լայնամասշտաբ, շարունակական ու անընդհատ զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկ՝ խոստանալով իրենց հետագա գործողությունների ծրագրերի լուսաբանում:

Մի բան է ակնհայտ, որ ընդդիմությունը միավորվել է մեկ ընդհանուր հակառակորդի՝ Իվանիշվիլիի իշխանության դեմ՝պահանջելով համամասնական կարգով վաղաժամկետ ընտրություններ և իշխանափոխություն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

16:40 04.05.2024

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […] ...

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

15:09 04.05.2024

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: Հարց – Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:00 04.05.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […] ...

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

18:20 03.05.2024

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։ «Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

18:11 03.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում […] ...

BACK_TO_TOP