10:07 19.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։
Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։
«Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ հայոց լեզուն այս փոքրիկներին փոխանցելու համար,-դիմելով ներկաներին՝ ասել է Նունե Սարգսյանը։ – Գիտեմ՝ որքան դժվար է ապրել հայրենիքից հեռու և պահպանել լեզուն։ Դուք մեծ գործ եք արել։ Այս փոքրիկները գիտեն, որ իրենք հայ են և որ պետք է սովորեն խոսել հայերեն ու հաճախեն մեր եկեղեցի, պահպանեն մեր հավատքը։ Չէ՞ որ դրանք մեր ազգի ամենակարևոր արժեքներն են։ Եթե չլիներ մեր լեզուն, մեր եկեղեցին, չլինեին մեր ազգային ավանդույթները, որ մենք հետևողականորեն պահպանում և փոխանցում ենք սերնդեսերունդ, մենք չէինք կարող հայ մնալ»։
Դիմելով ծնողներին ու ուսուցիչներին՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ բոլոր երեխաներն ունեն տաղանդ, և կոչ է արել բացահայտել ու զարգացանել այն․
«Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ, բացահայտե՛ք այդ տաղանդը մեր երեխաների մեջ, փայփայե՛ք, մի՛ թողեք, որ կորչի։ Մեծացրե՛ք տաղանդավոր հայեր, հայ անհատների միջոցով է մեր ազգը հայտնի ողջ աշխարհում»։
Տիկին Նունե Սարգսյանը փոքրիկների համար ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը։
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...