08:20 21.11.2019
«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։
Օրինակ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։
Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։
Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։
Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ։
Այս գնաճը զսպելու լավ մեխանիզմ կարող է լինել տեղական արտադրանքի ավելացումը, սակայն այստեղ խնդիր է այն, որ արտադրանքը, որի հումքը ներմուծվելու է երրորդ երկրներից, նույնպես կթանկանա՝ շուկայում իր գոյությունն ապահովելու համար։
Այս մասին փաստում են նաև փորձագետները՝ «Փաստի» հետ զրույցում նշելով, որ թանկացումները կախված են լինելու նրանից, թե որ երկրի ծագման ապրանքն է ներմուծվելու Հայաստան:
Նրանք ընդգծում են, որ կառավարությունը, տեղական արտադրությանը խթանելով, չի կարող հանգեցնել նրան, որ տեղական արտադրանքի գներն առնվազն հավասար լինեն ներմուծվող ապրանքների գներին։
Խնդիրն այն է, որ փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում, իսկ ներմուծման բարձր մաքսատուրքերի դրույքաչափերի պարագայում մեր սպառողն ինքն է որոշելու` գրեթե նույն գների դեպքում ընտրել տեղակա՞ն, թե՞ այլ երկրի ծագման ապրանքներ»։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը15:59 25.07.2025
Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքներըՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգող օրենքներ, ասվում է Ռադայի կայքում տեղադրված օրինագծի տեքստում։ Հուլիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգեցին 90 օրով։ Գերագույն Ռադայի կայքի հաղորդմամբ ՝ ուրբաթ՝ հուլիսի 25-ին, համապատասխան փաստաթղթերը ստորագրել է Զելենսկին։ ...
15:48 25.07.2025
Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել […] ...
15:36 25.07.2025
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։ View this post on Instagram A post shared by SC […] ...
15:20 25.07.2025
Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի […] ...
15:07 25.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ ստացել է 3 Patriot-ի փոխանցման հաստատումՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստացել է Կիևին անհրաժեշտ տասը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից երեքի փոխանցման հաստատում, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք ունենք 10 Patriot-ի հարցում։ Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից երկու համակարգի, իսկ Նորվեգիայից՝ մեկի հաստատում», – մեջբերում է գործակալությունը Զելենսկու ելույթը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության մեկնարկի մասին: […] ...