Արթուր Վանեցյանն էլ էր կարծում, որ պետք է ոմանք մաքրվեն. ի՞նչ են քննարկել Red Eagles-ի անդամները Վանեցյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Արթուր Վանեցյանն էլ էր կարծում, որ պետք է ոմանք մաքրվեն. ի՞նչ են քննարկել Red Eagles-ի անդամները Վանեցյանի հետ

17:56 21.11.2019

Այսօր Red Eagles ֆան շարժման անդամները հանդիպել են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Red Eagles շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն ասել է.

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ ստեղծված իրավիճակի հետ կապված մեր տեսակետը հայտնեցինք. ֆեդերացիայի նախագահը գործկոմի կազմի հետ միասին պետք է հեռանան, ֆեյք ՀԿ-ները պետք է հեռանան, որպեսզի ձևավորվի նոր ֆեդերացիա: Իր համար ընդունելի է տարբերակը, եթե բոլորով են հեռանում գործկոմի անդամների հետ միասին: Չկա տարբերակ, որ մի կողմը հեռանա, բոլորով պետք է հեռանան, քննարկում են ստեղծված իրավիճակը, մեր դիրքորոշումն էլ պետք է արտահայտվի գործկոմի նիստի ժամանակ: Բոլորը պետք է հեռանան, որովհետև բոլորն են պատասխանատու ֆուտբոլի էս վիճակի համար: Հեռացման հետ կապված` օրենսդրական հարցեր կան, Արթուր Վանեցյանն էլ էր կարծում, որ պետք է որոշները մաքրվեն, որովհետև շատ վատ ձեռքերում կարող է հայտնվել Ֆուտբոլի ֆեդերացիան»:

Իսկ ակումբի համահիմնադիր Անդրանիկ Դադումյանը հավելել է.

«Բացի ֆեյք ՀԿ-ներից, կան թիմեր, որ ոչ մի գործունեություն չեն ծավալում: Հորդորում ենք կողմերին հրաժարական տալ, որ ֆուտբոլը մեկ քայլ կատարի առաջ, եթե չէ, դոփելու ենք տեղում: Մենք հասկանում ենք, որ ֆուտբոլային դեմքեր կան, բայց բոլորով պետք է հեռանան»:

Նրանք նշեցին, որ դեռ փետրվարից են տեսել ֆուտբոլում ստեղծված  լուրջ խնդիրները, բայց ոչ ոք չի լսել իրենց:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

09:51 07.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

09:50 07.08.2025

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

09:40 07.08.2025

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

09:30 07.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

09:23 07.08.2025

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

09:18 07.08.2025

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...

BACK_TO_TOP