19:06 21.11.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
21.11.2019թ.-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:00 07.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադարԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։ Այսպիսով, կարծում […] ...
09:51 07.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...
09:50 07.08.2025
Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքներըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...
09:40 07.08.2025
CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...
09:30 07.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համարԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...