Հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ․ Բիչախչյանը քննարկում է առաջարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ․ Բիչախչյանը քննարկում է առաջարկում

09:43 22.11.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցերը՝ հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,
և եթե այո, ո՞ր դեպքերում:

«ՀԱՐԳԵԼԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ: Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով այլ անձի, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի վերջինս հաշվառվի՝ ըստ բնակության վայրի: Ընդ որում, հաշվառում չունենալը խոչընդոտ է հանդիսանում մի շարք իրավունքների պատշաճ կարգով իրացման համար:
Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը չեն տալիս գրավոր համաձայնություն կամ առանց գրավոր համաձայնության փաստացի բնակության հիմքով հաշվառված լինելու դեպքում, դիմում են ներկայացնում հաշվառումից հանելու համար:
Պատճառն այն մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք հանդիսանալ բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:
Առաջարկում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, կազմակերպություններին կազմակերպել քննարկումներ նշված հարցի լուսաբանման, իրազեկման կապակցությամբ (հիմնականում քաղաքացիական իրավունքի մասնագետներին), քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում:
Քննարկման և լուսաբանման օրակարգում առաջադրել հետևյալ հարցերը
– հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,
-եթե այո, ո՞ր դեպքերում:
———————————————
Հ.Գ.

Հիմնականում քաղաքացիներին շփոթության տեղիք է տալիս հետևյալ իրավիճակը: ԽՍՀՄ տարիներին, երբ բնակֆոնդը պետական սեփականություն էր, սեփականաշնորհման գործընթացում սեփականության իրավունք ձեռք բերեցին բոլոր այն անձինք, ովքեր ունեին հաշվառում: Տարիներ շարունակ այդ պրոցեսը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին: Բազմիցս պարզաբանվել է, որ եթե գույքը ունի սեփականատեր, վարձակալությամբ կամ օգտագործման իրավուքով հանձնելուց հետո հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ: Բացի այդ, քաղաքացիները շփոթում են տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հետ, որը բնականաբար լրիվ այլ գործընթաց է և այլ իրավական, փաստական հիմքեր է ենթադրում: Այս առումով ակնկալում ենք նաև իրավապաշտպանների աջակցությունը հնարավորինս լայն շրջանակներում քաղաքացիներին իրազեկելու համար, քանի որ շատ եմ կարևորում պետություն-իրապաշտպան փոխգործակցությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

09:51 07.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

09:50 07.08.2025

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

09:40 07.08.2025

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

09:30 07.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

09:23 07.08.2025

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

09:18 07.08.2025

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...

BACK_TO_TOP