Մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները. Ռուբեն Ռուբինյան

19:00 23.11.2019

«Գործկոմը միաձայն որոշեց, որ պատասխանատվություն է վերցնում ֆուտբոլում բարեփոխումներ և ֆուտբոլում առողջացում իրականացնելու համար և որոշեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է նոր ընդհանուր ժողով, որում ընտրվելու է նոր ֆեդերացիայի  նախագահ և նոր գործկոմ, այսինքն՝ այդ ժամանակ գործկոմը չի լինի»,- «Հեռանկարի» տաղավարում`  Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ մոտակա մեկ ամսում գործկոմը շարունակելու է աշխատանքը: Մանրամասնել է.

«Շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու, այն է՝ մաքրել ՀԿ-ների ցանկը, որոնք ժողովին պետք է լինեն, ի՞նչն է պատճառը. բազմաթիվ ՀԿ-ներ ֆիկտիվ են, չեն գործում և կան այլ ՀԿ-ներ, որոնք կասկածելի կապեր ունեն կասկածելի անձանց հետ, այսինքն` նպատակն այն է, որ սկսվի առողջացման գործընթաց, և ընտրվի հանրության վստահությունը վայելող ֆեդերացիայի նախագահ և նոր գործկոմ»:

Ռուբինյանը նաև խոսել է գործկոմի դերի բարձրացման մասին՝ ասելով.

«Գործկոմը ցույց է տվել, որ ունի կարևորություն, որովհետև, եթե վերհիշենք նախորդ տարիները, շատ քչերը գիտեին, որ ունի գործկոմ և շատ քչերն էին լսել գործկոմի իրականացրած գործողությունների մասին: Գործկոմը ցույց տվեց, որ ի զորու է լուծում տալ ճգնաժամերին»:

Գնահատականներին, որ ֆեդերացիան նախկինում ուներ կարգապահություն, Ռուբինյանը համաձայն չէ: Նման միտք արտահայտել էր Արազ Օզբիլիսը, ըստ նրա` այսօր այդ կարգապահությունն էլ չկա: Ռուբինյանն արձագանքել է.

«Համաձայն չեմ, որ առաջ առանձնապես մեծ կարգապահություն կար, բայց կարծում եմ, որ հիմա էլ կարգապահության հետ խնդիր կա»:

Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի նոր նախագահի նշանակման հարցին.

«Ես չեմ, մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները, դա ֆուտբոլային հանրության գործն է»:

Արամ Աբրահամյանը նաև հետաքրքրվել է, թե Աբրահամ Խաշմանյանին կարո՞ղ է Վանեցյանը միանձնյա նշանակել հավաքականի  մարզիչ, ասել է.

«Պարոն Վանեցյանը նշանակել էր, բայց այդ պահին գործող կանոնադրությամբ իրավունքը չուներ, կարող էր գործկոմը նշանակել, ինչն էլ եղավ, գործկոմը նիստի ժամանակ նշանակեց. ինչո՞ւ պարոն Խաշմանյանին. եթե այդ օրը չնշանակեր, հաջորդ օրը կարող էր չլինել մարզիչ»,- ասել է նա:

Ռուբինյանը հավելել է, որ այս պահին ուժի մեջ մտած կանոնադրության համաձայն՝ մարզիչ նշանակում է ֆեդերացիայի նախագահը, իսկ այն ժամանակ գործկոմն էր նշանակում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

17:42 26.07.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...

BACK_TO_TOP