18:01 23.11.2019
Եթե Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային զինատեսակի ձեռքբերումից հետո Անկարայի արևմտյան գործընկերները որոշեն թուրքական կողմին դուրս թողնել F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության և մատակարարման ծրագրից, ապա Թուրքիան էլ իրեն իրավունք է վերապահելու գտնել այլընտրանքային տարբերակներ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։
Al Jazeera արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա պետք է հասկանան բոլոր մյուս կողմերը՝ իրենք ստիպված են լինելու F-35 կործանիչների փոխարեն դրանց այլընտրանքային տարբերակներ փնտրել։
Նախարարը նշել է, որ F-35 ինքնաթիռների թեման քննարկվել է նաև Սպիտակ տանը՝ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ։ Սակայն թե ինչ եզրակացության են եկել նախագահները, նախարարը չի հայտնել։
Ինչ վերաբերում է հնարավոր այլընտրանքային, ապա այս աղմուկի համատեքստում Թուրքիան շտապել է իր ծառայությունները առաջարկել ռուսական կողմը։ Ռուսաստանը հայտարարել է, որ թուրքական բանակին կարող է վաճառել իր նորագույն կործանիչ ինքնաթիռներից։
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...