23:33 23.11.2019
Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանման երկօրյա համաժողովը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և կառավարության նախաձեռնությամբ այն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում Գյումրիում:
Համաժողովին մասնակցում են հանրապետության մարզերի 200 երիտասարդներ ու տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական թեմաները վերաբերել են բիզնես ոլորտում նոր տեխնոլոգիաների հնարավոր ներդրմանը, կրթության որակի բարձրացմանն ու հանրապետության մարզերում հնարավորությունների ընդլայնմանը։
Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում հավաքվածները IT ոլորտում հեռանկարային ծրագրերի գաղափարներով երիտասարդներն են։ Եկել են հանրապետության տարբեր մարզերից իրենց փորձն ու գիտելիքները միմյանց փոխանցելու նպատակներով: Բոլորի համար օրինակելին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի զարգացման փորձն է, որն արդեն մասնաճյուղեր ունի Տավուշի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում։
«Ասելով հաջողված մոդել` նկատի ունենք կրթության միջոցով մասնագետների պատրաստում, ընկերությունների ստարտափների ուղղորդում դեպի մարզեր, աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի կանխում»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզում տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Համաժողովի մասնակիցները ոլորտի հետագա զարգացման և տարածման գործում կարևորում են Տեխնոլոգիական կենտրոնների և մարզային ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, իսկ մարզերից մարդկային ռեսուրսի արտահոսքը դեպի մայրաքաղաք ու երկրի սահմաններից դուրս կանխելու համար զգացվում է նաև կրթական ծրագրերի բարեփոխումների ու նոր մոդելների ներդրման կարիք։
«Տեխնոլոգիաների ոլորտում մարդկային կապիտալի հոսքը բնական պրոցես է ամբողջ աշխարհում, ուստի, այսօր այն մարդիկ, ովքեր Հայաստանում արդեն որոշակի առումով, հատկապես գյումրեցիները, ովքեր կայացել են, ճանապարհ են անցել, իրենց համար արդեն պարարտ հող կա մնալու էստեղ աշխատելու, կամ հետ գալու աշխատելու: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք էս մոտեցումը»,- նշում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։Նորարարական գաղափարով երիտասարդներն ու կրթության ոլորտի պատասխանատուները մտածում են նոր ծրագրերի ներդրման ու առկա պոտենցիալը լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Արդեն փորձառու հայ ծրագրավորողները պատվերներ են ստանում աշխարհի ամենահայտնի ընկերություններից, կրեատիվ գաղափարները ներդրվում են նաև գյուղատնտեսության ու արտադրության ոլորտներում, առանց որի՝ որակյալ արտադրանք ունենալն արդեն դարձել է անհնար։
«Այսօր մենք չենք խոսում վեբ ծրագրավորումից, մենք խոսում ենք արհեստական ինտելեկտից, տվյալա գիտությունից, այսինքն՝ մեր մարզերի երիտասարդները ևս պետք է ձգտեն, որ մեր առաջարկած կրթական բազում և առցանց հարթակների միջոցով հարստացնեն իրենց գիտելիքները»,- իրենց հաջողությունների մասին է խոսել Ամալյա Եղոյանը։
Ոլորտի պատասխանատուներն առանձնակի նշեցին նաև հետևյալը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում իրենց ներգրավվածությամբ ու ստեղծած ծրագրերով տղաներին չեն զիջում նաև կանայք: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությունն այսօր հասնում է 30 տոկոսի, ինչն ամբողջ աշխարհում համարվում է բարձր ցուցանիշ։
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...