Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը:
Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը իր «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո:
Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից:
Քվերակությունն ավարտվել է նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերում բոլոր կատարումների ավարտից հետո և կտևի 15 րոպե:
Քվեարկությունը կատարվելու է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կգումարվեն ժյուրիի ձայները:
Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի օգտին կարելի է քվեարկել նաև Հայաստանից: