Գյումրեցի աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանին մեծ բեմ է բարձրացրել Լևոն Մալխասյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Գյումրեցի աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանին մեծ բեմ է բարձրացրել Լևոն Մալխասյանը

19:42 25.11.2019

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանին դեպի մեծ բեմ ու միջազգային ասպարեզ առաջին անգամ ուղի  է հարթել լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը։Այս մասին երեկ Գյումրիում կայացած հոբելյանական երեկոյի ընթացքում հայտարարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը շեշտել է, որ երիտասարդներին թևեր տալը, նրանց աննախանձ կերպով ընդունելն ու ճանապարհ հարթելու առաքելությունով ոչ բոլոր մեծերն են օժտված, բայց Լևոն Մալխասյանը մշտապես առանձնացել է իր՝ երիտասարդներին սիրելու և սատարելու հատկությամբ։

«Տարիներ առաջ հենց Լևոն Մալխասյանը 11 տարեկան մի պատանու ձեռքից բռնած բարձրացրեց այն ժամանակ միջազգային մեծության արիտիստներով հագեցած մի բեմահարթակ, և դրանով իսկ, ըստ էության, կանաչ լույս վառեց այդ պատանու ջազային ճանապարհին։ 11 տարեկան այդ տղան գյումրեցի Տիգրան Համասյանն էր»,- նշել է Լիլիթ Թովմասյանը։ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն ևս, SHANTNEWS-ի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Մալխասյանի գործունեությանը, նշել է, որ իր ու այսօր շատ հայտնի արտիստների մասնագիտական կողմնորոշման հարցում Լևոն Մալխասյանը նշանակալի դեր է ունեցել, նաև իր հիմնած ջազ ակումբը, որտեղ միշտ լեգենդար երաժիշտը երիտասարդներին ելույթ ունենալու հնարավորություն է տալիս։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

BACK_TO_TOP