12:35 26.11.2019
Երևանի ավագանու նիստի ժամանակ արտահերթ ելույթով «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքապետի` արձակուրդում գտնվելու ժամանակ նրա լիազորությունները կատարել և իրավական ակտեր ստորագրել է օրենքով չնախատեսված անձը:
«Այդ ընթացքում Հայկ Սարգսյանն ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ»,- ասաց Խաժակյանը։
Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքում ցույց է տևվում, որ մեկ օրվա մեջ քաղաքապետի երեք դերակատար է եղել։
«Դեռևս պետք է պարզաբանվի, թե ինչպես է այդ փոխակերպումը տեղի ունեցել, որովհետև հստակ է եղել ձեր սահմանած ժամանակահատվածը, ու դուք օրենքով սահմանված կարգով լիազորությունները թողել եք Հրաչյա Սարգսյանի վրա»,- ասաց Խաժակյանը։
Նա նշեց՝ օրենքի կոպտագույն խախտում է, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավունք չունեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, լիազորություններն իրականացնելու։ Խաժակյանը պնդեց՝ Հայկ Սարգսյանի լիազորություններից չէր բխում կատարել քաղաքապետի լիազորությունները։
Հայկ Մարությանի խորհրդականն էլ ասաց, թե օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել։
«Բնականաբար, այս կոնտեքստում քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելիության վիճակում» – ասաց Մարությանի խորհրդական Կարեն Համբարձումյանը։
Դավիթ Խաժակյանի արձագանքելու պնդմանն ի պատասխան` քաղաքապետը նշեց, որ կա հարց ու պատասխանի հատված և օրակարգից շեղվել պետք չէ:
«Եղբա´յր, գալիս եք, օրակարգի հետ կապ չունեցող հարցի համար խոսում եք, առավել ևս, որ մենք դրա համար հատուկ ժամանակ էինք ունենալու»։
Դավիթ Խաժակյանն էլ ասաց, թե իրավական որևէ պրակտիկայով չի կարող քաղաքապետի լիազորությունը դիտվել այլ լիազորություն։
«Ես դիմում եմ դատախազությանը՝ Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին. սա ընդունե´ք որպես հրապարակային հաղորդում հանցագործության մասին»։
Ի պատասխան` քաղաքապետը շնորհակալություն հայտնեց.
«Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար, պարո´ն Խաժակյան։ Գնացինք առաջ»:
21:00 19.06.2025
Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
20:53 19.06.2025
Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...
20:46 19.06.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...
20:39 19.06.2025
Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ Իսրայելի հետ ռազմական գործողության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ճանապարհով ավարտվել։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ «Արաղչին վստահեցրել է Ուիտկոֆին, որ […] ...
20:28 19.06.2025
Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոսել է ակումբի նոր ծրագրերի և հավակնությունների մասին: «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ քաղաքում Եվրոպա լիգայի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Այն պարզապես անհավանական էր, մենք եվրագավաթ հաղթեցինք: Այդուհանդերձ՝ միայն դա մեզ համար բավարար չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչ չարեցինք մենք: Ուզում ենք հաղթել նաև Անգլիայի Պրեմիեր լիգան, նաև Չեմպիոնների լիգան», – […] ...
20:19 19.06.2025
Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել […] ...