16:02 26.11.2019
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Նշվել է, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 մլն դրամ էլ հարկավոր է արձանի տեղադրման համար: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը Երևանի ավագանու նիստում:
Արձանը կանգնեցվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում:
Ըստ ավագանու որոշման՝ Երևան քաղաքի ավագանու 2014-ի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հ. 148-Ա որոշման մեջ «Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ. Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով:
09:15 29.07.2025
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […] ...
09:10 29.07.2025
Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆՄերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […] ...
09:00 29.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 29.07.2025
Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղումՀունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...
08:50 29.07.2025
Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարիցՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...
08:45 29.07.2025
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...