17:00 26.11.2019
Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հորդորը եկել էր Սպիտակ տնից: Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն ամենայն հավանականությամբ ուրախացնելու էր Էրդողանին. Լինդսի Գրահամը տեղում արգելափակել էր բանաձևը, որով Սենատը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Axios պարբերականը:
Ընդ որում, մինչ այդ, մասնակցելով Թրամփի և Էրդողանի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Գրահամը կոշտ հանդիմանել էր Թուրքիայի առաջնորդին Սիրիա ներխուժելու և քրդերի վրա հարձակվելու համար: Ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին՝ երբ իրեն արդարացնելու համար Էրդողանը հանել է iPad-ն ու հակաքրդական, ակնհայտ քարոզչական տեսանյութ ցուցադրել՝ Քրդական դեմոկրատական ուժերի առաջնորդին ներկայացնելով որպես ահաբեկիչ, Գրահամը հակադարձել է՝ ասելով․ – «Ուզո՞ւմ ես ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»:
«Միայն թե դրանից հետո, երբ սենատորը պատրաստվել է լքել Օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու խնդրել, որ նա Սենատ վերադառնա և արգելափակի Էրդողանին կատաղեցնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,- գրել է Axios-ը:
Գրահամը հաստատել է այս տեղեկությունը․
«Հանդիպումից հետո մենք իրար գլխի հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել տեղի ունեցածը: Ինձ մոտեցավ Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան, ասաց, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևն ու խնդրեց՝ «չէի՞ք արգելափակի»: Ես ասացի՝ անշուշտ»: Ընդ որում, հանրապետական սենատորը պնդել է, թե վարչակազմի այդ խնդրանքին ընդառաջել է զուտ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահն այդ ժամանակ դեռ եղել է Վաշինգտոնում: «Ժամանակը նպատակահարմար չէր, ես փորձում եմ հնարավորության դեպքում փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է նա:
Սենատում, մինչդեռ, Գրահամը բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել:
«Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է գունազարդենք պատմությունը կամ փորձենք այն վերաշարադրել, այլ՝ զբաղվենք ներկայի խնդիրներով: Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որոշակի հույսը, որ մենք միգուցե կարող ենք լուծումներ գտնել, ես արգելափակում եմ այս բանաձևը, ոչ թե անցյալի պատճառով, այլ՝ հանուն ապագայի»,- հայտարարել էր սենատորը:
Axios-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ «անհարմար չզգացի՞ք այդ քայլն անելիս»:
«Անհարմար էր»,- ընդունել է Գրահամն ու խոստացել՝ նման բան այլևս չի լինի:
«Մենենդեսն ինձ դուր է գալիս, նա տարիներով աշխատում է այդ փաստաթղթի վրա, բայց կարծում եմ՝ չափից դուրս կլիներ քվեարկությունը հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը մեր քաղաքում էր: Բայց հաջորդ անգամ չեմ պատրաստվում արգելափակել այն»,- ասել է նա:
«Հաջորդ անգամ»-ը շատ չուշացավ. ուղիղ մեկ շաբաթ անց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը վերստին շրջանառության մեջ էր դրել թիվ 150 բանաձևը՝ կոչ անելով Սենատին անհապաղ անցնել քվեարկության: Այս անգամ նրան էր միացել նաև հանրապետական Թեդ Քրուզը, ով Գրահամի հետ ներկա էր եղել նախագահներ Թրամփի և Էրդողանի հանդիպմանը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը»,- ընդգծել էր Քրուզը:
Բանաձևը, սակայն, կրկին արգելափակվել էր, այս անգամ՝ հանրապետական Դեյվիդ Փերդյուի ջանքերով:
10:00 29.07.2025
Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարինԿորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...
09:55 29.07.2025
Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումովՀուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...
09:50 29.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։ ...
09:40 29.07.2025
Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը ՃապոնիաՈւկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...
09:30 29.07.2025
Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջԹաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...
09:25 29.07.2025
Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառովՆիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...