09:55 27.11.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ին ընդունված որոշումը։
Կառավարության որոշմամբ պետական գնումների ոլորտում ներդրվում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով։ «ՀՀ»-ի հետ զրույցում գնումների մասնագետ Կարեն Դրամփյանն ընդգծեց, որ կարելի էր նոր ինստիտուտ ներդնել, եթե այն չի հակասում «Գնումների մասին» ՀՀ օրենքին, ինչն այդպես չէ։ «Օրենքով արդեն իսկ ամրագրված է նման երաշխիք, որը կոչվում է պայմանագրի պահովում եւ դրա չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը (հոդված 35): Դրա իմաստն այն է, որ բանկային երաշխիքով մասնակիցը երաշխավորում է, որ պատշաճ կկատարի պայմանագիրը, հակառակ դեպքում պետությունը բռնագանձում է գումարը։ Որակավորման երաշխիքը ըստ էության նույնն է, միայն անունն է փոխված»,- ասաց Դրամփյանը՝ ընդգծելով, որ նույն արարքի համար, այսինքն՝ պայմանագրի պայմանները չկատարելու համար տարբեր տույժեր չեն կարող սահմանվել։ Արդյունքում ստացվում է, որ օրենքով սահմանված 10 տոկոսին ավելանում է ևս 100 տոկոսը՝ կառավարության համապատասխան որոշմամբ, որի արդյունքում պետական գնումներին մասնակցող կազմակերպությունը ստիպված է 110 տոկոսի չափով սառեցնել իր ֆինանսական միջոցները»։
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...